Արցախից տեղահանված 52,600 անձ ստացել է դրամական աջակցություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 52,600 անձ ստացել է դրամական աջակցությունը։
Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Նա նշեց, որ դրամական աջակցություն ստանալու նպատակով 17,139 անչափահասի համար դիմում է ստացվել, որից 306-ը՝ մերժվել է։
«Մերժման համար հիմք է այն հանգամանքը, որ երեխան կամ մայրը չեն տեղահանվել սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ։ Մեր ծրագրի գլխավոր թիրախը սեպտեմբերի 24-ից հետո տեղահանվածներն են»,- հավելեց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանվածների միանվագ 100-հազարական դրամ ստանալու ծրագիրը։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



