Իսրայելը պաղեստինցիներին խորհուրդ է տվել Գազայի հատվածից Եգիպտոս փախնել, քանի դեռ հնարավորություն կա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի զինվորականները պաղեստինցիներին խորհուրդ են տվել լքել Գազայի հատվածն ու Եգիպտոս փախնել՝ ՀԱՄԱՍ խմբավորման հետ շարունակվող պատերազմի ֆոնին։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
«Ռաֆահի անցումը դեռ բաց է. ով կարող է դուրս գալ, խորհուրդ ենք տալիս դուրս գալ»,- արտասահմանյան լրագրողների հետ զրույցում ասել է Իսրայելի պաշտպանական ուժերի փոխգնդապետ Ռիչարդ Հեխտը:
Նշենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ավելի քան 200 ավիահարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» օբյեկտներին:
«Գիշերվա ընթացքում տասնյակ կործանիչներ Ռիմալում և Խան Յունիսում ավելի քան 200 թիրախ են խոցել»,- ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ։
Զինվորականները պնդում են, որ այս տարածքներն օգտագործվել են որպես «ահաբեկչական կենտրոններ», որտեղից զգալի թվով ահաբեկչություններ են իրականացվել։
Իսրայելական օդուժը, մասնավորապես, թիրախավորել է մզկիթները, որոնք որպես ՀԱՄԱՍ-ի զենքերի պահեստ ո հրամանատարական կենտրոն էին ծառայում, ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբ հանդիսացող մի քանի բնակարան, ենթակառուցվածքային օբյեկտը, որն օգտագործվում էր կազմակերպության բարձրաստիճան անդամի կողմից, ինչպես նաև «Իսլամական ջիհադի» «ահաբեկչական ենթակառուցվածքը»։