Երևան, 30.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ովքեր այդպես էլ չսիրեցին Կարեն Անդրեասյանին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Անմիջապես առաջ քաշվեցին տեսակետներ, որ նրա դիմումը անակնկալ չէր և այն կարելի էր համարել հոկտեմբերին Ազգային ժողովում նրա զեկույցի շուրջ ծավալված կրքերի տրամաբանական ավարտը:

Ինչևէ, եթե տարեկան զեկույցի ժամանակ Կարեն Անդրեասյանին խիստ քննադատեցին պատգամավորներ Մարգարիտ Եսայանը և Սամվել Ֆարմանյանը, վերջինս անգամ անցավ վիրավորանքի, ապա մինչև այդ էլ կային բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր, մեղմ ասած, Անդրեասյանին չէին սիրում կամ արհամարհական վերաբերմունք էին ցուցաբերում օմբուդսմենի գրասենյակի նկատմամբ: Մասնավորապես խոսքը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասին է: Գաղտնիք չէ, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին Գևորգ Կոստանյանի նշանակումից ի վեր գլխավոր դատախազության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «ջրերը» մի առվով չեն հոսում։ Թե՛ Կարեն Անդրեասյանը, թե՛ Գևորգ Կոստանյանն առիթը բաց չեն թողնում հրապարակավ միմյանց քննադատել՝ մատնանշելով միմյանց գործունեություններում առկա բացթողումները։ Նշենք, որ ավանդույթ է դարձել ՄԻՊ-ի կողմից դատախազությունում առկա խախտումների մասին ահազանգելը, որից հետո էլ միշտ հետևում է դատախազության պատասխանը ՄԻՊ-ին, որն էլ իր հերթին պաշտոնական հայտարարություններով պատասխանին տալիս է պատասխան։ Օրինակ, դատախազության մասին հայտարարություններից մեկում օմբուդսմենը դժգոհել էր, թե գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով և օրենքների անգրագետ մեկնություններով:

Նկատենք, որ 2014-ին օմբուդսմենը մի քանի հայտարարությամբ ահազանգել էր կառույցի դանդաղկոտության և խնդիրներին արագ լուծելու պատրաստակամության բացակայության մասին։ Թերևս օմբուդսմենի նման հայտարարությունները հետևանք են այն բանի, որ գլխավոր դատախազությունը պարզապես նախընտրել է արհամարհել օմբուդսմենի գրասենյակը: Նկատենք, որ խիստ լարված էին նաև արդարադատության նախկին նախարարի և օմբուդսմենի գրասենյակի հարաբերությունները, օրինակ՝ 2013 թվականի տարեկան զեկույցում ՄԻՊ գրասենյակը բավականին խիստ քննադատության էր ենթարկել արդարադատության ոլորտը։ Մասնավորապես, դեռ հուլիսին գրասենյակը հայտարարություն տարածեց, որ արդարադատության նախարարության մեղքով Հայաստանում ազատազրկվածները ոչ աշխատանքային օրերին և ժամերին չեն կարողանում հանդիպել փաստաբանների հետ, ինչն օրենքի կոպիտ խախտում է։ Միևնույն ժամանակ, գրասենյակը հայտնել էր, որ օմբուդսմենն արդեն տևական ժամանակ է, ինչ տեղեկացրել է արդարադատության նախարարին այս անթույլատրելի խնդրի մասին, սակայն համարժեք քայլեր չեն ձեռնարկվել համատարած խախտումը վերացնելու ուղղությամբ։ Չնայած նախկինում եղած քննադատություններին՝ օմբուդսմենի գրասենյակի և Հովհաննես Մանուկյանի հարաբերությունները ջերմացան 2014-ի ավարտին, երբ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը Կարեն Անդրեասյանը դրական էր արտահայտվել արդարադատության ոլորտի վերաբերյալ, իսկ Հովհաննես Մանուկյանն էլ շնորհակալություն հայտնել գնահատականի համար և անձամբ հարգել օմբուդսմենին իր ներկայությամբ:

Գրասենյակի հարաբերությունները սառն էին նաև ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի հետ, սակայն, ի տարբերություն Մանուկյանի հետ հարաբերությունների, դրանք այդպես էլ չջերմացան: Բանն այն է, որ Շահինյանը, ինչպես և Գևորգ Կոստանյանը, բազմիցս մերժել և գրասենյակին չէր տրամադրել տեղեկատվություն ոլորտում առկա իրավիճակի մասին: Դա է պատճառը, որ օրինակ օմբուդսմենի 2014-ի զեկույցում իրավապահ և անվտանգության համակարգերի համապատասխան ոլորտները ներկայացնելիս Կարեն Անդրեասյանը միայն քննադատել է Դատախազությանը և ՀՔԾ-ին` չներկայացնելով որևէ ձեռքբերում։

Լիլիթ Լալայան

Հերթական վիճաբանությունը՝ Արարատի մարզում Հրդեհ է բռնկվել Երևանի Սոսեի փողոցի տներից մեկում ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին ՌԴ ԶՈՒ-ն պատասխան հարված են հասցրել Ուկրաինայի օդանավակայաններին և վառելիքաէներգետիկ օբյեկտներին ՏԿԵ նախարարը չի բացառել, որ գազը կթանկանա Իլոն Մասկը գտել է կրիպտո միլիարդատիրոջ, որը կղեկավարի մարդկության առաջին առաքելությունը դեպի Մարս Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիԱնցած 30 տարիներին նախանձախնդիր աշխատանք է իրականացվել ազգային-եկեղեցական արժեքների պահպանության, քրիստոնեական դաստիարակության համար. Գարեգին Երկրորդ Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Մարդու իրավունքների պաշտպանը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց «Ռեալը» վերջնագիր է ներկայացրել Վինիսիուսին` նոր պայմանագրի հետ կապված Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի առիթով Ալյասկայի լեռներում Լատվիայից երեք ալպինիստ է զոհվել․ մեկը փրկվել էՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի «Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Գյումրիում24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Եթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՎթար՝ Լոռիում, 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է անտառում, վիրավnրներ կանՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԹրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Չկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն ՍուրենյանցՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ստեփանավանում էԻ՞նչ ճանապարհ է անցել մոնիտորինգային հանրահայտ Հոլթեր սարքը. «Փաստ»Կրակnց՝ Ծաղկունք գյուղում․ պարտքի պատճառով ազգականը uպանել է ազգականին «Ուժեղ Հայաստանը» շարունակում է քարոզարշավը Շիրակի մարզում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպումն ընտրողների հետ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում