Իրանն ու Ադրբեջանը քննարկել են տարածաշրջանում խաղաղությունն ու «3+3» ձևաչափը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում մշտական խաղաղության ու կայունության անհրաժեշտությունը, հայտնում է Mehr-ը։
Պաշտոնյաները կարևորել են տարածաշրջանային խնդիրներին արտաքին միջամտության մերժումը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների կառուցողական դերակատարության անհրաժեշտությունը տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսին է «3+3» ձևաչափը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա)։
Հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացումը, համատեղ տնտեսական ծրագրերի ավարտը, ինչպես նաև հյուպատոսական հարցեր։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



