Նույն բառապաշարով հայհոյում էին նրանց, ովքեր այսօր իրենց թեկնածուին քաղաքապետ դարձրին. Դավիթ Մարգարյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Դավիթ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տեսնես իշխանական ու մերձիշխանական ստատուսչիները հասցրե՞լ են ջնջել ընդամենը 10-15 օր առաջվա իրենց իսկ գրածները, որտեղ համարյա թե նույն բառապաշարով հայհոյում էին նրանց, ովքեր այսօր իրենց թեկնածուին քաղաքապետ դարձրին: Բողոքում էին նրանից, որ «հեսա-հեսա դոգը Հայկին քաղաքապետ կընտրի...», մի նախադասության մեջ իրար կողքի օգտագործում էին «դոգ» և «լեգիտիմացնել» բառերը: Չէին պատկերացնում համագործակցություն մի ուժի հետ, որի գլխավոր դերակատարը հնարավոր ամենածանր վիրավորանքներն է հնչեցրել իրենց իշխանության պարագլխի ու մնացածների հասցեին: Անհուն ու անսահման զզցանք էին արտահայտում «դոգին» ընտրողների նկատմամբ, բարձր արժեքներից էին խոսում և այլն:
Անհարմար բան ստացվեց, հա:՞
Հ.Գ. Իմ կողմից մի հատ կոնֆետ նրան, ով արժեհամակարգի նման եղեռնը քաղաքականություն կկոչի, և 2 հատ կոնֆետ նրան, ով տեղի ունեցող այս խայտառակությունը առաջինը «ժողովրդավարության հերթական հաղթանակ» կորակի:
Հ.Հ.Գ. Հետո էլ նախկիններից բողոքում եք: Որերո՞րդ անգամ եք նախկինների ընդունած օրենքների հետևում թաքնվում: Ախր նախկինների ընդունած օրենքը ձեր ուժին այսօր քաղաքապետ ունենալու հնարավորություն տվեց:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



