ՀայաՔվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ ԱԺ մուտք կանի օրենքի նախագիծը՝ 50.000+ ՀՀ քաղաքացիների ստորագրությունների հիմքով. Աննա Կոստանյան
ԲԼՈԳԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քիչ հետո ՀայաՔվե քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ ԱԺ մուտք կանի օրենքի նախագիծը՝ 50.000+ ՀՀ քաղաքացիների ստորագրությունների հիմքով։
Անկախ նրանից, թե Արցախի Հանրապետությունն այս պահին ինչպիսի իրավիճակում է, տարածքը՝ հայաթափված և զավթված, այն իրավաբանորեն շարունակում է գոյություն ունենալ:
ՀայաՔվեն առավել քան երբևէ պետք է գործի՝ արգելափակելու ՀՀ դե ֆակտո վարչապետի կողմից նոր կապիտուլյացիոն պայմանագիր կնքելը, որով Արցախը կարող է ճանաչվել Ադրբեջանի կազմում:
Այս պահին ՀՀ-ի անունից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող որևէ փաստաթուղթ չկա (և օրենսդրական իմաստով չի էլ կարող լինել)։
ՀայաՔվեն պարտավոր ենք հասցնել իր վերջնանպատակին՝ կանխելով համազգային նպատակներից այս իշխանության հրաժարումը և քրեորեն պատժելի արարք դարձնելով ՀՀ-ի անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը, դրա պահանջատիրությունից հրաժարվելը։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



