Հայաստանի կողմից մի քանի պարտադիր գործողություն Արցախի համար. Հոխիկյան
ԲԼՈԳՆաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սեպտեմբերի 19-ը հայտարարել Արցախի ամբողջական բռնազավթման օր։
Սեպտեմբերի 24-ը հայտարարել Արցախի հայերի բռնի տեղահանման և սգո օր։
Փախստականի միջազգային կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանված բոլոր հայերին և շարունակել Արցախի Հանրապետության 070 կոդով անձնագրերի վավերականությունը։
Արցախից բռնի տեղահանված բոլոր ուսանողներին Հայաստանի բուհերում ապահովել անվճար մասնագիտական կրթությամբ։
Արցախից բռնի տեղահանված գյուղերի բնակիչներին ապահովել կացարաններով ըստ իրենց Արցախյան բնակավայրի՝ ստեղծելով ավանդույթների, սովորությունների, բարբառի պահպանման հնարավորություններ։
Պահպանել Արցախի կառավարության և Խորհրդարանի, Նախագահի ինստիտուտները՝ հետագա միջազգային գործընթացների շարունակականության համար։
Հրաժարվել Արցախի նախագահի ստորագրած փաստաթղթի օրինականությունից՝ կապված Արցախի Հանրապետության լուծարման հետ։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



