Երևան, 21.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մալենայի կյանքի նպատակը դառնում է վրեժը». Անի Երանյանը՝ նոր հեռուստանախագծի և իր դերի մասին (լուսանկարներ)

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հոկտեմբերի 30-ից «USArmenia TV»-ի եթերում շաբաթական 2 անգամ ցուցադրվելու է 16 մասից բաղկացած նոր հեռուստանախագիծը՝ «Մալենա» կրիմինալ դրաման, որի գլխավոր հերոսուհին է դերասանուհի Անի Երանյանը: Դերասանուհին նախագծի առաջին մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները վստահել է Tert.am Life-ին:

«Այս ֆիլմում ներկայացված է մի աղջկա կյանքի պատմություն, որի ծնողներին սպանել են հենց իր աչքի առաջ: Գլխավոր հերոսուհին՝ Մալենան, մեծանում է վրեժով և կյանքի միակ նպատակը դառնում է վրեժը՝ իր շուրջը հավաքելով մարդկանց, որոնք կօգնեն նրան հասնել նպատակին և լուծել վրեժը»,- ասաց նա:

Դերասանուհին մանրամասնեց, որ հեռուստաֆիլմում նաև ներգրավված է ստեղծագործական աշխատանքում և նախագծի մտահաղացումն իրենն է և Սոս Կարապետյանինը: Նշենք, որ նրանք վերջերս ներկայացրել են «Գործարք Վեգասում» հեռուստանախագիծը, որտեղ Անի Երանյանը մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն:

«Այս պարագայում աշխատանքի պատասխանատվությունը կրկնապատկվում է: Այս փորձը շատ կարևոր էր, քանի որ չէինք ցանկանում պարզապես նկարել ֆիլմ, մենք ունենք նպատակ լսարանի դատին հանձնել որակյալ աշպատանք, որն ունի բազմաթիվ թելեր, որոնք պետք է միահյուսել: Այս փուլում կարծում եմ՝ ստացվել է»,- նշեց դերասանուհին: 

Նախագիծը նկարահանվել է Երևանում, Լոս Անջելեսում և Մայամիում: Անի Երանյանը նշեց, որ նման բարդության ֆիլմի համար անհրաժեշտ էր պրոֆեսիոնալ և փորձառու թիմ: Դերասանուհին նաև պատմեց, որ ֆիլմում նկարահանվել է կանադացի դերասան Դեմետրիուս Ջոյետտեն: 
«Սցենարը վստահել ենք Մաղաքյան Անիին, ռեժիսորը Արտյոմ Հարությունյանն է: ԱՄՆ-ում ռեժիսոր գտնելը բարդ խնդիր է, բայց այս աշխատանքում մենք ունեինք նաև 2-րդ ռեժիսոր, որն Անի Միսակյանն էր: Ֆիլմի և զգեստի նկարիչներ այստեղ ևս բարդ է գտնել, բայց նախագծի հիանալի ոճն ու գույները ստեղծեց «Լa Lemona»-ն: Շնորհակալ եմ թիմի բոլոր անդամներին անսահման հիանալի ու պրոֆեսիոնալ մոտեցման համար: Հետաքրքիր փորձ ենք ունեցել, քանի որ ֆիլմում հրավիրել ենք ազգությամբ կանադացի դերասանի՝ Դեմետրիուս Ջոյետտեին, որի հետ աշխատելն ուղղակի հաճույք էր, մոտեցումն աշխատանքին և պրոֆեսիոնալիզմն ուղղակի ապշեցրել էր բոլորիս»,- ասաց Անի Երանյանը:

Դերասանուհու խոսքով՝ ֆիլմում առկա են բարդ տեսարաններ պայմանավորված հեռուստաֆիլմի ժանրով:
«Բարդությունները բավականին շատ էին, թե՛ տեսարանների, թե՛ լուծումների առումով: Ինչպես նշեցի նաև շատ կարևոր էր, որ ստանայինք լավ ու խաղարկային կադրեր, կարծում եմ՝ թրեյլերից պարզ է աշխատանքի որակը: Մեծ սպասելիքներ ունենք հանդիսատեսի արձագանքից»,- եզրափակեց Անի Երանյանը: 

 

 

Հեղինակ Թերեզա Հովհաննիսյան

Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ Ադրբեջան Մի՛ սրտնեղեք «կիսատ» բառից, ձեր ամեն ինչն է կիսատ՝ խոստացված սահմանազատումը, խոստացված խաղաղությունը, հիմա էլ ուզում եք կիսատ դարձնել մեր Սահմանադրությունը. Մարիաննա ՂահրամանյանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՍուտ N3․ ԵՊՀ ռեկտորի հաջորդ մանիպուլյացիան. Մենուա Սողոմոնյան«Առանց իր առաջարկի էլ իրեն կհեռացնենք» Կարապետյանի արձագանքը Փաշինյանի առաջարկինԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրաՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ին Այն մասին, թե ով է Հայաստանում փորձում շարունակ ահաբեկել մեր ժողովրդին, և ինչու է դա մինչև հիմա մասամբ ստացվել․ ՉալաբյանՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ին նույնքան կնվազի Բառախաղի մի՛ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն, աղբյուր, դատախազությանը հղում արված տվյալներ. Մարիաննա ՂահրամանյանԻ գիտություն ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի աթոռը զավթած սուբյեկտիԱյսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանում առանց դատավճռի կալանավորների թիվն աննախադեպ և անթույլատրելի բարձր է. Ավետիք ՉալաբյանՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովԱնկախության հռչակագիրը մեր ժողովրդի ծննդականն է. դրանից հրաժարվելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Միասնական ընդդիմությունը վստահ է իր դիրքորոշման և ընդունած որոշումների մեջ. Ցոլակ ԱկոպյանԵրկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. Փաշինյան