Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախցի վերաբնակներին սկսել են աշխատանքի տեղավորել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կոմբինատի ղեկավարությունը պարբերաբար հանդիպելու է տեղի իշխանությունների հետ՝ հարկադիր տեղահանվածների կարիքները գնահատելու համար։ Անձնակազմը կվերապատրաստվի նոր սարքավորումներով աշխատելու համար, ինչը կբարձրացնի հանքաքարից մետաղների արդյունահանումը:

 Լեռնային Ղարաբաղից ժամանած մի քանի հարկադիր տեղահանվածներ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատանքի ձևակերպման գործընթացում են: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը։

Նրա խոսքով՝ կոմբինատի ղեկավարությունը հանդիպել է շրջանի վարչակազմի հետ, քննարկել է ժամանողների հիմնական կարիքները: Նա հավելեց, որ անցած ուրբաթ օրը Մեղրու տարածաշրջան է ժամանել 36 ընտանիք, այսինքն՝ 130-ից մի փոքր ավելի մարդ: Հանդիպում է կայացել նաև ժամանողների հետ, և դրա արդյունքում մի քանի մարդ արդեն աշխատանքի է տեղավորվում կոմբինատում։

«Մենք նաև կազմակերպել ենք սնունդը և անհրաժեշտ հագուստի, ջեռուցման վառարանների և առաջին անհրաժեշտության այլ պարագաների մատակարարումը։ Տեղական վարչակազմի հետ նախատեսում ենք հանդիպել ամեն շաբաթ, որպեսզի քննարկենք, թե ինչ օգնություն կարող ենք տրամադրել»,-հավելեց Բելյաևը։

Խոսելով կոմբինատի աշխատանքի մասին՝ նա նշեց, որ ներկայումս արտադրությունն արդիականացվում է։ Նոր սարքավորումները թույլ կտան բարձրացնել հանքաքարից մետաղի կորզումը։ Արդյունքում, առանց արդյունահանման ծավալների ավելացման (տարեկան 4,8-4,9 մլն տոննա հանքաքար), հնարավոր կլինի ավելացնել վաճառքն ու եկամուտները։ Նոր սարքավորումների վրա աշխատելու համար իրականացվում է անձնակազմի վերապատրաստում։

«Ընդհանուր առմամբ, մեզ մոտ արդեն աշխատում է 1125 մարդ, որոնց հմտությունները պետք է անընդհատ զարգացնել։ Հանքաքարի պաշարները թույլ են տալիս աշխատել ավելի քան 50-60 տարի, ուստի նախագծերը հեռանկարային են կազմվում»,-հայտարարեց կոմբինատի ղեկավարը։

Չլուծվող հարցեր չկան, բոլոր խնդիրները, որոնք դրվում են սեփականատերերի կողմից (ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբ- խմբ․), հասկանալի են, հավելեց նա։

Պղնձի և մոլիբդենի գները շարունակում են ավելի ցածր մնալ, քան տարեսկզբին։ Լոնդոնի LME բորսայի տվյալներով՝ եթե հունվարից մինչև ապրիլի կեսը պղնձի տոննան արժեր ավելի քան 9 հազար դոլար, ապա հիմա՝ 7 հազար դոլարից պակաս, մոլիբդենի տոննան արժեր ավելի քան 75 հազար դոլար, իսկ հիմա՝ մոտ 48 հազար դոլար:

Այսպես թե այնպես, նշեց Բելյաևը, ներկայիս գները նույնպես կոմբինատին թույլ են տալիս նորմալ գործել։

Հիշեցնենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից բացի, «Գեոպրոմայնինգի» ակտիվները Հայաստանում ներառում են Սոթքի ոսկու հանքը (ժամանակավորապես չի գործում) և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:

Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»