Շարունակվում են աշխատանքները ԼՂ-ի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Այդ մասին նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակվել են ութ դիտակետ և ռուս խաղաղապահների 15 ժամանակավոր դիտակետեր։
Ռուս խաղաղապահների մասնակցությամբ շարունակվում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղի բնակեցված շրջաններ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման վերականգնման ուղղությամբ։