Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Թուրքիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի քաղաքացիները, որոնք այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում, պետք է շտապ լքեն այդ երկիրը։
Նման հանձնարարական է տարածել Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Արտասահմանում իսրայելցիների դեմ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի լույսի ներքո Թուրքիայի համար ճանապարհորդության նախազգուշացումը բարձրացվել է ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի: Թուրքիայում գտնվող բոլոր իսրայելցիները պետք է հնարավորինս շուտ հեռանան»,-ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի հանձնարարականում նշվում է, որ Գազայի հատվածում իսրայելական բանակի ռազմական գործողության մեկնարկից հետո «ամբողջ աշխարհում հրեաների և իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքների զգալի էսկալացիա է հայտնաբերվել»: