Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ներկայացնելու ենք սիրո մասին աշխատանք, որի երաժշտությունն ու բառերը զգում ենք». Մերի Քոչարյանը և Հրանտ Հովսեփյանը ներկայացնելու են զուգերգ

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վաղը՝ 20:00-ին դերասաններ Մերի Քոչարյանը և Հրանտ Հովսեփյանը լսարանի դատին են հանձնելու զուգերգ, որի վրա նրանք աշխատել են նախորդ ամիսների ընթացքում: Ստեղծագործական զույգն առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին: Մերի Քոչարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ երգի իր հատվածը վաղուց է գրել և անգամ հատվածներից մեկը վաղ անցյալում տեղադրել իր սոցիալական էջում:

«Երգը շատ սպոնտան է գրվել. արթնացել եմ և վաղ առավոտյան, կիսաքնած երգի բառերն ու երաժշտությունը գրել ու հետո սկսել լսել՝ հասկանալով, որ շատ սիրուն աշխատանք է ստացվել, բայց կիսատ է: Տևական ժամանակ փորձում եմ շարունակություն գրել, բայց չի ստացվում: Արդեն սկսվել էին «Իրար դեմ» հեռուստասերիալի նկարահանումներն ու մի անգամ խմբի ներկայությամբ էլ տրտնջացի, որ չի ստացվում շարունակություն գտնել ու Հրանտը խնդրեց, որ լսի երգն ու ասեց, որ ինքը կգրի ռեփ, բայց լուրջ չէի մոտեցել հարցին՝ մտածելով, որ դե ասեց ու գնաց»,- ասաց Մերի Քոչարյանը:

Աշխատանքը գրել են երկուսով և երգի սկզբնական հատվածը կատարում է Մերին, իսկ երկրորդ հատվածը Հրանտը:
«Յուրաքանչյուրս մեր երգի հատվածն ենք գրել: Ես լսեցի Մերիի հատվածն ու ռեփը գրեցի, որը հենց հաջորդ օրն ուղարկել եմ, բայց երգի այդ հատվածի վրա երկար աշխատել ենք, փոփոխել ենք: Երգելու հետ կապված, քանի որ չունեմ կրթություն Մերին շատ է օգնել և աջակցել: Կարող եմ ասել, որ մի քանի անգամ տեքստը փոփոխության է ենթարկվել մինչև վերջնական տարբերակին հասնելը»,- ասաց Հրանտ Հովսեփյանը:

Մերի Քոչարյանը նշեց, որ Հրանտի ոգևորվածությունը վարակիչ էր և կարողացել են հեշտ համագործակցել: 

«Շատ թեթև է գնացել ամեն բան, իսկ նման համագործակցությունների պարագայում այդպես հազվադեպ է ստացվում: Մենք կարողանում էինք միմյանց լսել և հասկանալ, որն ամենակարևորն է ստանանք նման աշխատանք: Բնականաբար երգը սիրո մասին է և տողերը հենց մեր հոգու ներսից են և կարևոր է, որ մենք զգում ենք երգը, զգում ենք բառերը»,- նշեց Մերի Քոչարյանը: 

Ստեղծագործական փուլը տևել է մոտ 5 ամիս: Հետագայում տարբեր հատվածներում կայացել են տեսահոլովակի նկարահանումները, որի գլխավոր հերոսները հենց իրենք են: Մեզ հետ զրույցում ստեղծագործական զույգը պատմեց, որ հեռուստասերիալի արձակուրդի ժամանակատվածում նրանք զբաղվել են տեսահոլովակի նկարահանումներով և ձայնագրման գործընթացով: 

 

Իրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»