Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ընգերություն ես անում անբարոյականի տղու հետ՝ դու էլ ես անբարոյականի տղա». Արմավիրում դեռահասը դանակահարել է 13-ամյա տղային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է դպրոցական Արման Մ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

10-րդ դասարանի աշակերտ Արմանին մեղադրանք էր առաջադրված տուժողի՝ 13-ամյա Հ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Հանցավոր արարքի կատարման պահին՝ 2015 թվականի հունիսի 5-ին, անչափահաս՝ 2000 թվականի սեպտեմբերի 21-ին ծնված Արմանն ընդամենը 14 տարեկան էր:

Ըստ դատական ակտի՝ Արմանի որոշ ընկերներ վերջին շրջանում չեն ցանկացել ընկերություն անել նրա հետ՝ պատճառաբանելով, թե նա միաժամանակ ընկերություն է անում այնպիսի տղաների հետ, ում մայրը «բարոյական տեսանկյունից լավ վարքագիծ չունի»:

Արմանը փորձել է այդ տղաների հետ վերականգնել հին ընկերությունը, նրանք մերժել են: Այդ մերժման պարզաբանման ժամանակ անչափահաս Հ.-ն մեկնաբանել է՝ եթե Արմանն ընկերություն է անում անբարոյական կնոջ տղաների հետ, ուրեմն նա էլ է անբարոյականի տղա:

Հ.-ի խոսքերից Արմանը վիրավորվել է, երկու օր շարունակ անչափահաս տղաները այս հարցի շուրջ պարզաբանումներ են կատարել: Դա դուրս է մնացել չափահասների ուշադրությունից: Իսկ անչափահասների պարզաբանումը գնալով թեժացել է:

2015 թվականի հունիսի 5-ին Արմանը փորձել է Հ.-ից բացատրություն ստանալ՝ իրեն անբարոյականի տղա անվանելու համար:

Արմավիրի մանկապարտեզներից մեկի մոտ Արմանը վեճի մեջ է մտել Հ.-ի ու նրա ընկերների հետ: Տղաներից մեկի առաջարկով Արմանն ու Հ.-ն առանձնացել են մոտակա ավտոտնակների միջնամասում: Խոսակցությունը Արմանն ավարտել է թևքի մեջ պահված խոհանոցային դանակով Հ.-ի կրծքավանդակի ձախ կեսին հասցրած հարվածով:

Հ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Նրան տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուս տղաները դեպքի վայրից փախել են:

Արմանն իր նախաքննական ցուցմունքում իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ հայրը շուրջ մեկ տարի է՝ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Ինքն ընկերություն է արել իրենց թաղի տղաների հետ: Մի քանիսը հրաժարվել են իր հետ ընկերություն անելուց՝ պատճառաբանելով, թե ինքն ընկերություն է անում մի անբարոյական կնոջ տղաների հետ: Մոտ վեց ամիս նրանք իր հետ ընկերություն չեն արել:

Մի օր ինքն այդ տղաներին տեսել է պաղպաղակի վաճառքի կետում: Նրանք իրեն ասել են, որ եթե Ա.-ի մայրն անբարոյական է, ուրեմն Ա.-ն վատ տղա է, նրա հետ պետք չի ընկերություն անել: Ինքը փորձել է նրանց բացատրել, որ Ա.-ն իրականում լավ տղա է, կապ չունի՝ նրա մայրն ով է: Դրանով այդ օրը խոսակցությունն ավարտվել է:

Հունիսի 5-ին, ինքը նորից հանդիպել է տղաներին: Նույն թեման շարունակվել է: Այս անգամ արդեն տղաները փորձել են ապացուցել, որ եթե ինքն «ընգերություն ա անում անբարոյականի տղա Ա.-ի հետ, ուրեմն ինքն էլ ա անբարոյականի տղա»:

Ինքը վիրավորվել է, նրանց կանչել է մանկապարտեզի մոտ՝  խոսակցությունը շարունակելու:

Ճանապարհին նկատել է, որ նրանք մետաղե ձողեր են վերցրել ցուցադրական՝ իրեն վախեցնելու նպատակով: Ինքը մենակ է եղել, նրանք՝ երեք հոգով: Մանկապարտեզի մոտ ինքն էլ է գտել մի մետաղե առարկա՝ նրանց վախեցնելու, հարձակման դեպքում էլ պաշտպանվելու համար:

Եվս մի տղա է եկել՝ խոսակցությանը մասնակցելու, հարցին լուծում տալու համար: Նա պահանջել է, որ ձեռքների երկաթները գցեն, նոր խոսեն: Իրենք այդպես էլ արել են:

Հ.-ն ասել է, թե լավ է արել, որ իրեն անվանել է անբարոյականի տղա: Նա նորից նույն պատճառաբանությունն է բերել՝ որ ինքն ընկերություն է անում անբարոյականի տղայի հետ: Ինքն էլ Հ.-ին ասել է, որ խոսքերի համար պատասխան է տալու:

Քայլելով գնացել է իրենց շենքի բակ: Տղաներն էլ իր հետևից են եկել: Քանի որ ահավոր նեղված էր ու մենակ, զանգել է մեծ եղբորը, որ նա գա ու միջամտի: Հասել են ավտոտնակների միջնամաս: Այնտեղ ինքը մի հարմար երկաթե առարկա է փնտրել՝ Հ.-ին պատժելու համար: Աչքին ընկել է մի խոհանոցային դանակ: Վերցրել ու աննկատ դրել է վերնաշապիկի աջ թևքի մեջ:

Տղաները հասել են իրեն: Ինքը զանգել է մեծ եղբորը, հեռախոսը փոխանցել տղաներից մեկին: Նա եղբորն ասել է, թե մարդիկ իրենց մոր մասին վատ բաներ են խոսում: Հեռախոսը վերադարձրել են իրեն: Ինքն այն դրել է գրպանը, անմիջապես թևքի միջից հանել է դանակը ու մեկ անգամ հարվածել է Հ.-ի ձախ թևատակի շրջանին: Հարվածից հետո Հ.-ն հետ է քաշվել:

Ինքը հարվածից հետո թուլացել է: Տղաները փախել են, ինքն էլ է վազել: Ճանապարհին դանակը գցել է: Հասել է ավտոկայան, ցանկացել է Երևան գնալ, բայց ոստիկանները բռնել են իրեն ու բերման են ենթարկել:

Արմանն ասել է, թե ինքը ցանկացել է դանակով հարվածել Հ.-ի թևին, բայց նա թևը բարձրացրել է, հարվածը դիպել է թևատակին:

Դատարանում Արմանն իրեն մեղավոր  է ճանաչել, պնդել է նախաքննական ցուցմունքները, նշել է, թե ինքը չի ցանկացել Հ.-ին սպանել, ուզեցել է հարվածել նրա թևին, բայց հարվածը կողքին է դիպել: Ինքը ցանկացել է Հ.-ին վնասել, ինչպես նաև պաշտպանվել է: Ինքը հնարավորություն է ունեցել երկրորդ անգամ էլ հարվածելու, բայց չի արել: Վախեցել է, գիտակցել է, թե ինչ տեղի ունեցավ:

Արմանն ընդգծել է, որ տուժողն ու ընկերները իր և ընկերների մայրերի հասցեին անվայել են խոսել: Նա դատարանից ներողամտություն է ակնկալել, որ ուսումը շարունակի:

Տուժող Հ.-ն հայտնել է, թե Արմանի հետ ծանոթացել է դեպքից երեք օր առաջ՝ պաղպաղակի վաճառքի կետում: Մինչ այդ ընկերներն ասել են, թե Արմանը լավ տղա չի, որովհետև վատ տղաների հետ է շփվում:

Ինքը հարցրել է՝ իսկ ինչո՞ւ են նրանք Արմանի հետ ընկերությունը շարունակում: Նրանք ասել են, թե Արմանն իրենց հետևից ընկած է, ուզում է իրենց հետ ընկերություն անել, բայց իրենք մերժում են: Այդ օրն էլ եկել, կանգնել է իրենց կողքին, ցանկացել է շփվել: Բայց տղաները «տոն չեն տվել», ասել են, որ իրենցից հեռու մնա: Ինքն էլ բացատրել է, որ նա ընկերություն է անում անբարոյական կնոջ տղաների հետ, դրա համար իրենք չեն ցանկանում հետը ընկերություն անել:

Հերթական խոսակցության ժամանակ Արմանն իրեն ասել է. «Իմ ու քո մեջ մի բան էն չի լինելու»: Այդ արտահայտությունից ինքը հասկացել է, որ նա նկատի ունի՝ իրենց մեջ արյուն է թափվելու:

Դեպքի պահին Արմանը հեռախոսով մեծ եղբորն ասել է՝ կանեմ, կտեսնես: Նա հանկարծ թևքի մեջ եղած դանակը իջեցրել է ափի մեջ ու դանակով ուժգին հարվածել է իր կրծքավանդակի ձախ կեսին:

Տուժողը դատարանում պնդել է, թե Արմանն իրեն երկրորդ անգամ էլ կխփեր, եթե նրան չբռնեին: Արմանը «ղժժացել է՝ թողեք, պիտի մորթեմ»: Ուրեմն՝ ցանկացել է իրեն սպանել: Իր թոքի մի մասը հեռացրել են, ինքը պահանջ ունի, դատարանից արդարադատություն է ակնկալում: Ենթադրում է, որ Արմանն իրեն սպանելու համար է խփել…

Դատարանը եզրակացրել է, որ Արման Մ.-ն մեղավոր է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Արման Մ.-ն դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Ծնողի հսկողությանը հանձնված Արման Մ.-ն կալանքի տակ կառնվի, երբ դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ:

Որպես տուժողին պատճառված վնասի հատուցում՝ ամբաստանյալի ծնողից կբռնագանձվի 1 միլիոն դրամ:

 

Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումը