«Հույսով լցվենք, հավատքով ու սիրով»․ Գոհար Գասպարյանը նշում է ծննդյան 38-ամյակը
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը այսօր՝ հոկտեմբերի 19-ին, նշում է ծննդյան 38-ամյակը։ Գեղեցիկ ժպիտով դրական հաղորդավարուհին, որը տարիներ առաջ հայկական ժամանցային հաղորդումների մշտական դեմքերից էր ու Հայաստանի պատվիրակության ղեկավարը «Եվրատեսիլում», այսօր առավել հայտնի է որպես ռեժիսոր՝ ներկայացնելով արվեստի մասին հաղորդումներ։
Գոհարն իր ծննդյան օրվա առթիվ սոցիալական ցանցերում հանդես է եկել հրապարակմամբ։ Լուսանկարում նա ժպտում է ու խորհուրդ տալիս շնորհակալ լինել «մեզ պարգեւած ամեն օրվա համար»։
«Գնահատենք ու արժեւորենք մեզ բաժին ընկած Ծնունդն ու առաքելությունը, հանդուրժող լինենք մեկս մյուսի նկատմամբ, երբեք չկորցնենք լավատեսությունը, հույսով լցվենք, հավատքով ու սիրով»,-ֆեյսբուքյան հրապարակման մեջ հավելել է հաղորդավարուհին։
Նա գրառմամբ հանդես է եկել նաեւ Instagram-ում՝ նշելով, որ իր ծննդյան օրը ուզում է, որ մեր ազգում նոր ծնունդները «շատ-շատ, ահավոր շաաաաաատ լինեն: Խաղաղություն բոլորիս»։