ԶՊՄԿ-ն այսօր ընդունել է «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարի մասնակից յոթ երկրների շուրջ 90 մասնակիցներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 21-ին Կապանի մարզադաշտում կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը։ ԶՊՄԿ-ն այսօր ընդունել է մրցաշարի մասնակից յոթ երկրների շուրջ 90 մասնակիցներին։ Արտասահմանցի և հայաստանցի լրագրող-ֆուտբոլիստները անվտանգության կանոնների դասընթացին մասնակցելուց հետո ծանոթացել են բացահանքում կատարվող աշխատանքներին։
Շրջայցի վերջում ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Վարդան Ջհանյանը հանդիպեց հյուրերի հետ և նշեց, որ ընկերությունը մարզում աջակցում է բազմաթիվ սոցիալական ու սպորտային նախագծերի և հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ամենազանգվածային մարզաձևի՝ ֆուտբոլի զարգացմանը։ Վարդան Ջհանյանը կարևորեց նաև «Սյունիքի գավաթ 2023» մրցաշարի անցկացումը։ Ըստ նրա` սա լավ հնարավորություն է
արտասահմանցի լրագրողներին և նրանց ընթերցողներին ցույց տալու Հայաստանի ու հատկապես Սյունիքի ներուժը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



