Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի վտարանդի իշխանությունները պետք է գործեն Հայաստանում․ Արտակ Բեգլարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի Հանրապետությունը պետք է շարունակի գործել՝ վերանայված նպատակներով և վերակազմակերպված ինստիտուտներով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախի ժողովրդի ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո նոր և ծանրագույն քաղաքական ու հումանիտար իրավիճակ է ձևավորվել, որից բխող նոր անելիքներ կան Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությունների համար: Ես կառանձնացնեի հետևյալ անելիքները՝

1. Ձևակերպել և հանրահռչակել հստակ քաղաքական օրակարգ ու նպատակներ, որոնցից կարևոր եմ համարում հետևյալները՝

Ա. Պահպանել և վերագործարկել Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգը և Արցախի ժողովրդի պայքարի շարունակման համար կարևոր հանրային ինստիտուտները.

Բ. Ձևավորել համապատասխան միջազգային աջակցություն և պայմաններ Արցախի ժողովրդի՝ առնվազն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ողջ տարածք կամավոր վերադարձի համար.

Գ. Հասնել Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային ամուր երաշխիքների՝ նախընտրաբար ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմի և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների տեղակայման և այլ հնարավոր քայլերի միջոցով.

Դ. Ապահովել սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնակառավարման բարձր մակարդակ՝ նրա ինքնորոշման անքակտելի իրավունքի և հետագա նոր ադրբեջանական հանցագործությունների կանխարգելման միջազգային պարտավորության հիման վրա.

Ե. Հատկապես նախքան նախորդ երեք կետերի կյանքի կոչումը՝ ապահովել Արցախում թողնված գույքի, հոգևոր-մշակութային ժառանգության, գերեզմանների, շրջակա միջավայրի և այլ հնարավոր արժեքների ու ռեսուրսների պաշտպանությունն ու պահպանությունը միջազգային հովանու ներքո.

Զ. Միջանկյալ փուլում ապահովել և աջակցել Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցի փախստականների իրավունքների պաշտպանությանը, հումանիտար խնդիրների լուծմանն ու հավաքական ինքնության պահպանմանը.

Է. Հետևողական ջանքեր գործադրել Ադրբեջանում ազատազրկված բոլոր ռազմագերիների ու պատանդների, այդ թվում՝ ռազմաքաղաքական ութ առաջնորդների վերադարձման ուղղությամբ:

Որքան էլ այս նպատակների մի մասը դժվարահաս թվա ներկա համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումների պայմաններում, միևնույն է՝ պետք է Արցախի և Հայաստանի Հանրապետությունները պաշտոնապես ձևակերպեն և հետևողականորեն ձգտեն այդ նպատակներին: Եթե նույնիսկ հնարավոր չլինի դրանց հասնել կարճ ժամկետում, ապա գոնե պատմության հաջորդ փուլերի համար պետք է բաց պահել և շարունակաբար լայնացնել հնարավորության պատուհանը:

Այժմ որոշ մանրամասներ առաջին նպատակի՝ Արցախի Հանրապետության պահպանման վերաբերյալ, քանի որ դա է հիմքը մնացած նպատակներին հասնելու համար:

2. Պետք է անվավեր կամ հակասահմանադրական ճանաչել ԱՀ նախագահի սեպտեմբերի 28-ի հրամանագիրը Արցախի Հանրապետության «լուծարման» մասին, որն ակնհայտորեն ստորագրվել է բռնության լրջագույն սպառնալիքի տակ և լիազորությունների վերազանցմամբ: Վստահ եմ, որ դրա անհրաժեշտությունն ընկալում են բոլորը, իսկ կատարման եղանակը կարող է լինել կա՛մ Հանրապետության նախագահի նոր հրամանագիրը, կա՛մ ԱԺ պատգամավորների կամ ԱՀ Սահմանադրության 142-րդ հոդվածով սահմանված մեկ այլ սուբյեկտի դիմումի հիման վրա Գերագույն դատարանի որոշումը: Թեև այդ հրամանագիրն ի սկզբանե առ ոչինչ է՝ բռնության սպառնալիքի և նախագահական լիազորությունների հարկադրված վերազանցման պատճառով, սակայն այն ֆորմալ ընթացակարգերի միջոցով անվավեր ճանաչելը կարևոր է ոչ միայն իրավական, այլև՝ քաղաքական ու տեղեկատվական նկատառումներից ելնելով:

3. Անհրաժեշտ է պահպանել սահմանադրական բոլոր մարմինները՝ որքան էլ սեղմ լիազորություններով ու հնարավորություններով: Դրանցից գլխավորը և անձեռնմխելին պետք է լինի Ազգային ժողովը, որը Արցախի ժողովրդի կողմից ուղիղ կերպով ընտրված և ժողովրդաիշխանության մանդատ ստացած ու պահպանող միակ մարմինն է: Ուստի, կարևորագույն ու վիճահարույց հարցերը պետք է որոշվեն հենց Ազգային ժողովի կողմից՝ ըստ կարիքի նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով: Ըստ նոր նպատակների ու օրակարգի՝ կարող են վերացվել օրենքով ստեղծված մարմինները կամ նշանակալիորեն կրճատվել նրանց գործառույթները:

4. Ինչպես սահմանված է Սահմանադրության 93-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանրապետության նախագահը պետք է շարունակի իրականացնել պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կարևոր է, որ Հանրապետության նախագահի գլխավորությամբ պետական ինստիտուտները ծավալեն ակտիվ ու հրապարակային քաղաքական գործունեություն, ինչն անընդհատ թարմ կպահի Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի վերաբերյալ միջազգային ու համահայկական օրակարգերը:

5. Նախագահը պետք է սահմանի կառավարության և պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքն ու գործունեության կարգը, ինչպես լիազորված է Սահմանադրության 93-րդ հոդվածի 3-րդ մասով: Կառավարությունը և դրանում ընդգրկված մարմինները, բնականաբար, պետք է ունենան խիստ սեղմ կառուցվածք, իսկ որոշ մարմիններ կարող են ընդհանրապես վերանալ՝ գործառույթների իրականացման լրիվ անհնարինությամբ պայմանավորված:

6. Կառավարության կառուցվածքում առանցքը պետք է լինի արտաքին գործերի նախարարությունը, որը միջազգային սուբյեկտների հետ հարաբերությունների վարման և արտաքին ճակատում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանության նախաձեռնողական քաղաքականություն պետք է վարի:

7. Պետք է պահպանվեն և ըստ նոր նպատակների բարեփոխվեն այլ երկրներում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունները՝ որպես ԱՀ արտաքին քաղաքականությունն իրականացնող կարևոր սուբյեկտներ:

8. Կառավարության և պետական կառավարման մնացած մարմինները պետք է գործեն այնքանով, որքանով հնարավոր է ՀՀ համապատասխան մարմինների հետ համագործակցաբար իրականացնել նույնական գործառույթները և որքանով թույլ են տալիս առկա ռեսուրսները: Այդ գործառույթները կարող են ներառել, օրինակ, ՀՀ-ում ապաստանած արցախցիների բնակարանային ապահովվածությունը, զբաղվածությունը, սոցիալական երաշխիքները, հանրային տարաբնույթ ծառայությունների մատուցումը, կրթական ու մշակութային կյանքի կազմակերպումը, առողջապահական կարիքների բավարարումը և այլն:

9. Արցախի վտարանդի իշխանությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետությունում, քանի որ Արցախի ժողովուրդը գտնվում է հիմնականում այստեղ և ՀՀ-ն ազգային, պետական ու միջազգային պարտավորություններ ունի Արցախի ժողովրդի հանդեպ ստանձնած: Այդ տեսանկյունից, ՀՀ իշխանությունները բոլոր հնարավորություններով պետք է աջակցեն և, բնականաբար, չխանգարեն ԱՀ իշխանությունների գործունեությանը ՀՀ-ում:

10. Արժե լրջորեն ուսումնասիրել ու քննարկել վիրտուալ կամ թվային պետության ստեղծման միջազգային հայեցակարգերն ու հնարավորությունները, որոնք թույլ կտան լրիվ տեղահանման պայմաններում թվային գործիքների միջոցով բազմաթիվ խնդիրներ լուծել և որոշակիորեն պահպանել ու զարգացնել արցախցիների ձևավորված համայնքներն ու նորմերը:

11. Արցախի Հանրապետության վերակազմակերպված պետական կառավարման համակարգի գործունեության համար անհրաժեշտ է հայթայթել բավարար ու կայուն ֆինանսական միջոցներ: Իհարկե, դրանք կարող են տրվել նախընտրաբար ՀՀ պետբյուջեից, այլապես՝ ազգային բազմաթիվ բարերարներ կարող են իրենց թույլ տալ նման ծախս իրականացնել, որն, իմ պատկերացմամբ, դժվար թե գերազանցի տարեկան մի քանի միլիարդ դրամը: Բնականաբար, ծախսերը պետք է կատարվեն խիստ համեստ ու նպատակային կերպով՝ առանց որևէ ճոխություն թույլ տալու:

12. Պաշտոնյաներից ովքեր պատրաստ ու կարողունակ չլինեն իրականացնել նոր իրավիճակից բխող գործառույթները, պետք է լքեն իրենց պաշտոնը և տեղը զիջեն ավելի ձեռնահաս ու գաղափարական անձանց, որոնք պիտի պատրաստ լինեն գործել նաև հասարակական հիմունքներով:

13. Կարևոր է, որ նոր նպատակների և սկզբունքների շուրջ լայն կոնսենսուս լինի քաղաքական և հանրային բոլոր հիմնական ուժերի միջև, նրանք մի կողմ դնեն անցյալի անձնական ու խմբային հակամարտություններն ու նկրտումները՝ ուշադրությունը կենտրոնացնելով ապագայի անելիքների վրա:

Ես լավատես եմ, որ համազգային միահամուռ ջանքերով, հետևողական ու խելացի աշխատանքի միջոցով կարելի է երկարաժամկետ պայքարում շտկել նաև անցյալի սխալների գոնե մի մասը: Իսկ անցյալի սխալներին ու ողբերգություններին, բնականաբար, պետք է անդրադառնալ ու վերլուծել մանրակրկիտ ու հիմնավոր կերպով՝ առնվազն դասերը քաղելու նպատակով, սակայն այս փուլում ես ավելի կարևոր եմ համարում ապագա անելիքները արագորեն պլանավորել ու գործել, քան՝ հերթական անգամ վերադառնալ անցյալ ու խրվել այդ անհատակ ճահճում:

Հ.Գ. Առաջիկա օրերին առանձին հրապարակումներով ես կանդրադառնամ այս իրավիճակում Արցախի ու Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև այլ դերակատարների՝ տարբեր ուղղություններով կարճաժամկետ ու երկարաժամկետ մի շարք անելիքների, քանի որ, ցավոք, գրեթե ամբողջապես բացակայում է հանրային ու քաղաքական դիսկուրսը մեր անելիքների շուրջ»,- գրել է Բեգլարյանը:

Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքին