Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարածաշրջանում քաոսի հասնելուց հետո արևմտյան գործընկերները կլքեն Հայաստանը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ru-ն «Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Արևմուտքը Փաշինյանից նոր Զելենսկի սարքում» վերնագրով հոդվածում գրում է, որ Արևմուտքը փորձում է Հայաստանն օգտագործել իր նպատակների համար, այն է՝ Ռուսաստանի սահմաններին քաոս և անկայունություն ստեղծելը, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Եվգենի Միխայլովը։ Նրա խոսքով, հենց այդ պատճառով էլ հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի շահերը չպաշտպանելու և իրեն պաշտոնանկ անելու փորձի մեջ։ Այս սադրիչ հայտարարություններն աջակցվում են ֆրանսիական շահերով։ Իզուր է Փաշինյանը հույսը դնում Փարիզի ու Վաշինգտոնի վրա, որոնք փորձում են Հայաստանն օգտագործել իրենց նպատակների համար։

Տարածաշրջանում քաոսի հասնելուց հետո արևմտյան գործընկերները կլքեն Հայաստանը, կարծում է քաղաքագետը։ Միխայլովի խոսքով, խզելով կապերը Ռուսաստանի հետ՝ Փաշինյանը քանդում է ռուս և հայ ժողովուրդների պատմական և տնտեսական խորը կապերը։ «Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ առևտրով, ինչպես նաև ռուսաստանցի վերաբնակիչներով, և դրա շնորհիվ Հայաստանի տնտեսությունը լավ ցուցանիշներ ունի: Բազմաթիվ հայեր աշխատում են Ռուսաստանում և փող ուղարկում հայրենիքում գտնվող իրենց հարազատներին։ Երբ Արևմուտքի խաղը Հայաստանի հետ ավարտվի, Հայաստանը նորից ստիպված կլինի խոնարհվել Մոսկվայի առաջ, բայց հուսով եմ, որ Փաշինյանի մոտ հիմա ոչինչ չի ստացվի»,- նշել է Միխայլովը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ստանում է լուրջ հարվածներ՝ արտաքին ագրեսիա, դաշնակիցների անգործություն և ռազմական կամ հումանիտար իրավիճակն օգտագործելու փորձեր իր իշխանությունը տապալելու համար։ Նրա խոսքով, դա դրսևորվում է հիբրիդային տեխնոլոգիաների և արտաքին ուժերի կողմից ուղղորդվող ներքին անկարգություններ հրահրելու մեջ։ Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը քննադատել է Փաշինյանին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի համար՝ նրա խոսքերն անվանելով սադրիչ և անպատասխանատու։ Նա նաև Փաշինյանին համեմատել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ և Հայաստանի ղեկավարին մեղադրել Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացման մեջ նույն սցենարով, որը կիրառվել է Ուկրաինայում և Մոլդովայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքին