Վանաձորում տան խորդանոց է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Խնձորուտի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խնձորուտի 2-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում գտնվող փայտե ինքնաշեն խորդանոցում (մոտ 150 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։14-ին, մարվել՝ 05։29-ին։ Այրվել են խորդանոցը և ներսում պահեստավորած շինարարական փայտանյութը (մոտ 10 խմ)։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



