Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը հափշտակել է ավելի քան 10 մլն դրամ. գործն ուղարկվել է դատարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ն (պաշտոնավարումը կասեցված է) 2020 թվականի հունվարի 30-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար մարզիկների նախապատրաստում և առաջնությունների անցկացում» միջոցառման իրականացման նպատակով՝ Ֆեդերացիային հատկացվել է 13 մլն 7 հազար 200 դրամ: Հայտնում են ՀՀ դատախազությունից։

Մ.Ս.-ն, 2020 թվականի տարեկան միջոցառումների մի մասը կորոնավիրուսային համավարակի պատճառով չեղարկվելուց հետո, Նախարարություն է ներկայացրել վերոնշյալ գումարից 1 մլն 50 հազար դրամի ծախսերի մասին կեղծ տեղեկություններ, որոնց համաձայն՝ 1 մլն 50 հազար դրամը ծախսվել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սահադաշտում Գեղասահքի հավաքականի թիմի երեք մարզիկների և նրանց մարզիչների համար կազմակերպված ուսումնամարզական հավաքի անցկացման համար: Մինչդեռ նշված հավաքը չի կայացել:

Բացի այդ, Մ.Ս.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 4-ին և 2021 թվականի հոկտեմբերի 10-ին Նախարարություն է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տվյալներ այն մասին, թե իբր մարզիչներ Է.Դ.-ն (Ֆեդերացիայի նախագահ Մ.Ս.-ի որդին) և Ա.Ա.-ն հանդիսացել են գեղասահորդներ, միջազգային մրցաշարերի մասնակից՝ պարային զույգ Թ.Կ.-ի և Ս.Ս.-ի անձնական մարզիչներ: Արդյունքում՝ 2020 թվականի գեղասահքի Եվրոպայի առաջնության 17-րդ տեղը գրավելու կապակցությամբ, Նախարարության կողմից Մ.Ս.-ի որդուն՝ Է.Դ.-ին, հատկացվել է անվանական թոշակ՝ 1 տարի ժամկետով՝ 630 հազար դրամի չափով:

Այնուհետև, 2021 թվականի սեպտեմբերի 21-25-ը Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած Գեղասահքի միջազգային մրցաշարին պարային զույգ Թ.Կ.-ի և Ս.Ս.-ի կողմից 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու կապակցությամբ Ֆեդերացիայի նախագահի որդի է.Դ.-ին՝ որպես գեղասահքի հավաքականի գլխավոր մարզիչ և նույն ձեռքբերման կապակցությամբ՝ որպես անձնական մարզիչ, 2022 թվականի հունվարի 1-ից մինչ 2022 թվականի դեկտեմբերը ներառյալ՝ հատկացվել է 5 մլն 250 հազար դրամ: Երկրորդ մարզիչ հանդես եկած Ա.Ա.-ին 2022 թվականի հունվարի 1-ից մինչ 2022 թվականի դեկտեմբերը ներառյալ՝ հատկացվել է 3 մլն 360 հազար դրամ: Ա.Ա.-ն 2022 թվականի հունվարից մինչև հոկտեմբեր, յուրաքանչյուր ամիս իրեն հատկացված 280 հազար դրամից 180 հազար դրամը փոխանցել է Ֆեդերացիայի նախագահ Մ.Ս.-ի բանկային հաշվեհամարին:

Ավելին՝ այստեղ

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ին