Իրանում հայտարարել են, որ Իսրայելին «սարսափելի հաշվեհարդար» է սպասվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը նախազգուշացրել է Իսրայելին և նրա «հովանավորներին», որ նրանք ստիպված կլինեն ծանր գին վճարել Գազայում պաղեստինցիների վրա սարսափելի հարձակումների համար, գրում է Tasnim-ը։
«ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմին աջակցող բոլոր կառավարությունները պետք է նկատի ունենան, որ իրենց աջակցությունն Իսրայելի հանցագործություններին անպատասխան չի մնա տարածաշրջանի ժողովուրդների և ազատություն փնտրողների կողմից»,- ասել է Խատիբը։
Իրանցի նախարարը նաև զգուշացրել է Իսրայելին և նրա կողմնակիցներին՝ ակնկալել «դաժան, կործանարար և աղետալի վրեժխնդրություն Գազայի ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների համար»:
«(Իսրայելի) ռեժիմը երբեք իրեն ապահով չի զգա։ Նրա սոցիալական պառակտումն ու քաղաքական կռիվները կավելանան ինչպես ներսից, այնպես էլ դրսից»,- հավելեց նա: