Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ատոմակայանի նախկին գլխավոր տնօրենը հափշտակել է 1 մլն 27 հազար ԱՄՆ դոլար. գործը դատարանում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն վատնման եղականով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար դրամ):

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Գ.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նույն օրը որոշումն ուղարկվել էր Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն՝ մեղադրանք ներկայացնելու համար:

2023 թվականի հունվարի 31-ին Գ.Մ.-ին ներկայացվել էր մեղադրանք:

Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն հանցանքը կատարել էր կազմակերպված խմբի կազմում՝ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն տնօրենի, նույն ընկերության ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալի, ընկերության գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի և իրավապայմանագրային բաժնի պետի հետ (կոմերցիոն տնօրենի և գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ):

Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 128 մլն դրամը:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի, կոմերցիոն տնօրենի և ընկերության գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

 Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները