Թուրքիայի իշխանությունները երկրից վտարել են պաղեստինյան արմատականների առաջնորդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արաբական Al-Monitor լրատվական կայքը հայտնում է, որ Թուրքիան խնդրել է Իսմայիլ Հանիային և ՀԱՄԱՍ-ի մյուս պաշտոնյաներին, ովքեր երկար ժամանակ ապրել են այնտեղ և ստեղծել են ընդարձակ կառույց, լքել իր տարածքը։
Համացանցում հայտնվել է լուսանկար, որում Իսմայիլ Հանիեն և նրա համախոհները «երախտագիտության աղոթք են անում»՝ «Ալ Ջազիրա» ալիքով Իսրայելի հարավում տեղի ունեցած ջարդերի կադրերը դիտելիս:
Անկարան իր վրդովմունքն է հայտնել «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում Հանիայի տեղակալի հայտարարության կապակցությամբ, որում նա պարծենում էր, որ ՀԱՄԱՍ-ը մեծ թվով իսրայելցի զինվորներ է պահում, որպեսզի Իսրայելին ստիպեն ազատ արձակել բոլոր պաղեստինցի բանտարկյալներին: Ենթադրվում է, որ Թուրքիան չի ցանկացել, որ կոտորածից հետո իրեն համարեն ՀԱՄԱՍ-ին պաշտպանող։