Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախից չհրաժարվելու հրամայականը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Թեեւ հայ հանրության մեջ 2023 թ․սեպտեմբերի ողբերգական իրադարձություններից հետո լայնորեն տարածվել է այն մտայնությունը, որ Արցախի Հանրապետությունը կորսված է, այն շարունակում է պահպանել իր դե յուրե գոյությունը։ Արցախի Հանրապետությունը ներկա տեսքով ստեղծվել է իր ժողովրդի կամարտահայտության հիման վրա. նրա հիմնադիր փաստաթուղթը 1991թ․դեկտեմբերի 10-ի հանրաքվեով կայացված որոշումն է, եւ որեւէ առանձին վերցված պաշտոնյա իրավասու չէ չեղարկել այն։ Մասնավորապես, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը նրա գոյության դադարեցման մասին առոչինչ է, հատկապես հաշվի առնելով, որ այն ստորագրվել է ժողովրդի ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո, ինչի մասին նաեւ նշված է նույն հրամանագրում։ Այն պահին, երբ գրվում էին այս տողերը, Արցախի գործող նախագահը եւս բացահայտ հայտարարեց այդ մասին, ուստի ակնհայտ է, որ թեեւ Արցախի Հանրապետության տարածքն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից, նրան չի հաջողվել վերջնականորեն կազմալուծել նրա գործունեությունը։

Ավելին, Արցախի Հանրապետությունը, որպես հայկական պետական կազմավորում, արդեն առնվազն 105 տարվա պատմություն ունի, ստեղծվել է դեռեւս 1918 թ․ Լեռնային Ղարաբաղի հայության 1-ին համագումարի կողմից, 1919 թ․ պայմանագրային հարաբերությունների մեջ է մտել Ադրբեջանի Հանրապետության հետ եւ ճանաչվել վիճելի տարածք, Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետությունների խորհրդայնացումից հետո կարճ ժամանակ ճանաչվել է Հայաստանի կազմում, ապա բռնակցվելով Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը՝ նրա կազմում հանդիսացել է ինքնավար մարզ, իսկ 1991-2023 թթ․ փաստացի անկախ է եղել, մինչեւ Ադրբեջանի կողմից վերջին օկուպացիան։ Նույնիսկ օկուպացիայի պայմաններում Ադրբեջանը չի կարողացել վերջնականապես վերացնել Արցախի Հանրապետությունը, քանզի նրա պետական մարմիններն այսօր էլ շարունակում են իրենց գործունեությունը։

Հայաստանի Հանրապետությունը, որն իր Անկախության հռչակագրով ստանձնել է Արցախի Հանրապետության հետ վերամիավորման հանձնառությունը, եւ փաստացի հանդիսացել է նրա անվտանգության հիմնական երաշխավորը, այս պայմաններում առնվազն  պարտավոր է ընդունել Արցախի Հանրապետության դե յուրե գոյության փաստը եւ հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի կողմից բռնազավթված է։ Ավելին, անթույլատրելի է, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի հետ ներկա պայմաններում ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որն ավտոմատ կճանաչի Արցախը ցեղասպան Ադրբեջանի կազմում՝ դրանով Հայաստանի Հանրապետությանը Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության հանցակիցը դարձնելով։ Հայաստանի Հանրապետության վերոնշյալ դիրքորոշումն ամրագրելը նաեւ անհրաժեշտ է, որպեսզի պահպանվեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավական հիմքերը եւ օգտագործվեն հետագա բանակցային գործընթացում՝ մասնավորապես արցախահայերին իրենց հայրենիք վերադառնալու եւ այնտեղ անվտանգ եւ արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն ընձեռելու համար։

Եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը ապագայում ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա իմաստավորված կլինի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը փոխադարձ ճանաչի ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլեւ Արցախի սուբյեկտայնությունը, եւ պատրաստ  լինի այնպիսի բանակցային լուծման, որը ենթադրում է կայուն եւ արդար խաղաղություն՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա։ Հակառակը նշանակում է ուժի պարտադրանքի տակ հրաժարում հայկական հայրենիքից, արցախահայության անքակտելի անհատական եւ կոլեկտիվ իրավունքներից, եւ ճանապարհ է բացում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության անխուսափելի կորստի համար, քանզի Արցախի Հանրապետության այսօրինակ վերացումը ոչ միայն ջլատում է Հայաստանի Հանրապետության եւ ողջ հայ ազգի դիմադրողականությունը, այլեւ Ադրբեջանի համար հնարավորություն է ստեղծում Հայաստանի Հանրապետության նկատմամբ նորանոր պահանջների, ներառյալ պատերազմական ռեպարացիաների, ադրբեջանցիներին Հայաստանի տարածքում բնակեցնելու,  հայկական բանակը զինաթափելու, եւ այլնի ներկայացման համար։

Պնդումները, թե Արցախից այսօր պետք է հրաժարվել, քանզի Հայաստանի Հանրապետությունը, մնալով միայնակ եւ առանց դաշնակցի, չի կարող այլեւս նրա անվտանգության երաշխավորը լինել, իրենց էությամբ եւս կեղծ են։ Նախ, Հայաստանի Հանրապետությունը զգալի չափով մնացել է առանց դաշնակցի, որովհետեւ հրաժարվել է Արցախի պաշտպանությունից, եւ դա կտրուկ նվազեցրել է նրա աշխարհաքաղաքական արժեքը ուժային բոլոր կենտրոնների համար։ Երկրորդը, գործող իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության պաշտպանական ներուժը հետեւողականորեն փոշիացվել է, իսկ բնակչությանը ներարկվել է անզորության զգացում, եւ յուրաքանչյուր միակողմանի զիջում այն միայն խորացնում է։ Նույնիսկ այդ պայմաններում, բնակչության ակտիվ եւ գիտակից հատվածը պատրաստվում է ինքնապաշպանության, իսկ Արցախի ՊԲ վերջին հերոսական դիմադրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մարտական կարողություններն անսպառ չեն, եւ արդյունավետ կազմակերպված դիմադրության դեպքում առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքը հնարավոր է պաշտպանել, եւ կամ էլ թշնամուն հասցնել այնպիսի կորուստներ, որ պատերազմի հետագա վարումը նրա համար քաղաքականապես խնդրահարույց դառնա։

Ավելին, Ադրբեջանի կողմից Արցախի բռնի հայաթափումը փաստացի ստեղծել է մի իրավիճակ, երբ միջազգային հասարակական կարծիքը, իր մեծամասնության մեջ, սկսել է շրջվել Ադրբեջանի դեմ։ Եթե նախկինում Ադրբեջանը վարպետորեն շահարկում էր սեփական տարածքների «ազատագրման» եւ պատերազմի արդյունքում տեղահանված բնակչության վերադարձի թեման՝ դրանով հիմնավորելով իր ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, այսօր արդեն մենք տեղերով փոխվել ենք՝ հիմա Արցախի հայկական բնակչությունն է իր ամբողջության մեջ տեղահանված, ունեզրկված եւ իրավազրկված, ինչը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից հետեւողականորեն պլանավորված եւ իրականացված էթնիկ զտումների հետեւանքով, ներառյալ 9-ամսյա բլոկադան, չպատճառաբանված ռազմական հարձակումը, եւ խաղաղ բնակչության դեմ գործած բազմաթիվ ռազմական հանցագործությունները։  Սա նոր իրավիճակ է ստեղծել, որը հնարավոր է դարձրել դիվանագիտական եւ միջազգային իրավունքի դաշտում զգալի ճնշում ձեւավորել Ադրբեջանի դեմ՝ որպես բռնապետական, հայատյաց եւ մարդատյաց պետական կազմավորման, որն ընդգծված կերպով ոտնահարում է միջազգային իրավունքի համընդհանուր նորմերը։

Այս համատեքստում, այսօր նաեւ առավել հրատապ ու արդիական է դառնում ամռանը մեկնարկած «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հաջող ընթացքն ու նրա որդեգրած նպատակի իրականացումը, այն է՝ քրեորեն պատժելի արարք որակել Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելը։ Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումները, որը ձգտում է օր առաջ Հայաստանի նոր կապիտուլյացիա պարտադրել, «ՀայաՔվե» նախաձեռնության կողմից ԱԺ ներկայացված օրենքի նախագիծը դառնում է կարեւոր կռվան, որով այդ ճնշմանը հակադրվում է Հայաստանի բնակչության հավաքական կամքը։ Իրապես, մեր երկրի առնվազն 58 000 քաղաքացիներ, բաց ժողովրդավարական կամարտահայտությամբ միանալով այս նախաձեռնությանը, դրանով հստակ դիրքորոշում են հայտնել առ այն, որ դեմ են Արցախի հանձմանը Ադրբեջանին եւ դրա միջոցով հայ ժողովրդի ցեղասպանության փաստացի շարունակությանը, եւ այդ հավաքական կամքը պետք է որպես գործոն հայտնվի բանակցային սեղանին, եւ ոչ թե մերժվի ԱԺ մեծամասնության կողմից՝ հերթական անգամ թուլացնելու մեր բանակցային դիրքերը եւ նպաստելու թուրք-ադրբեջանական օրակարգի անարգել ամրագրմանը։

Ավելին, այսօր մեզ պարտադրվող «խաղաղության» պայմանագիրն ակնհայտորեն հակասում է մեր երկարաժամկետ ազգային շահերին, ուստի պետք է հնարավոր բոլոր միջոցներով հետաձգել նրա ստորագրումը, փոխարենը դիվանագիտական, միջազգային իրավական եւ պաշտպանական հարթություններում ձեռնարկել խելամիտ եւ փոխկապակցված գործողություններ՝ գոնե մասամբ չեզոքացնելու ուժի պարտադրանքի ներքո թշնամու ձեռք բերած առավելությունները, եւ խաղաղության պայմանագրի բովանդակությունը ձեւավորել իրապես փոխզիջումային, եւ ոչ թե Հայաստանի միակողմանի զիջումների տրամաբանությամբ։ Մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոխդասավորությունը չի կարող հավերժ մնալ ի վնաս հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետությունը հավերժ չի ղեկավարվելու հանձնվողական ուժերի կողմից,  ուստի չի կարելի այսօր հրաժարվել Արցախի ազատության եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար պայքարից՝ այն անժամկետ ազգային նպատակներից, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության անկախության եւ սահմանադրաիրավական հիմքերում։

Ի վերջո, եթե նույնիսկ այսօր մենք գտնվում ենք մեր նորագույն պատմության առավել ողբերգական եւ ծանր կետում, չի կարելի թղթի վրա ամրագրել հենց այդ կետը՝ այն համարժեք է դառնալու նոր Կարսի պայմանագրի, որի ողբերգական հետեւանքները մենք մեր վրա զգում ենք մինչեւ հիմա, եւ որի կապանքներից չենք կարողանում դուրս գալ։ Ուստի Արցախի իշխանության մարմինների վերագործարկման, «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնության ընդունման, նախաձեռնող դիվանագիտության, երկրի ինքնապաշպանության արդյունավետ կազմակերպման եւ այլ հասու օրինական միջոցներով՝ Ադրբեջանի ուժային ճնշմանն այսօր անհրաժեշտ է հակադրել մեր ժողովրդի հավաքական կամքը՝ պաշտպանելու սեփական հայրենիքը, ինքնիշխանությունը եւ սահմանադրական կարգն ու մեր անժամկետ ազգային նպատակները, եւ դրանով դուրս գալ այն փակուղուց, որում մենք հայտնվել ենք վերջին տարիների հանձնողական քաղաքականության արդյունքում։

Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրն է:

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներ Ամիօ բանկը ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխումը Իշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԴեղատներում այլևս չեն վաճառվի սնդիկային ջերմաչափերԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանԱյրվող խմիչքն ու տասնամյակներով պահպանվող գաղտնիքը. «Փաստ»COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին