ՌԴ ԱԳՆ է կանչվել ՀՀ դեսպանության ներկայացուցիչը․ Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳՆ է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, դիվանագետին մատնանշել են Ռուսաստանի ղեկավարության, դիվանագետների և խաղաղապահների հասցեին հայկական լրատվամիջոցներում օդիոզ հրապարակումների մասին, հինգշաբթի ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որի ուշադրությանն է հրավիրվել Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների և խաղաղապահների հասցեին ամենաօդիոզ հրապարակումները, որոնք վտանգում և զոհում են իրենց կյանքը հանուն Հայաստանի ժողովրդի անվտանգության»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ հայ դիվանագետին մատնանշվել է հանրապետության տեղեկատվական տարածքում, այդ թվում՝ հանրային հեռուստատեսության, կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցների և Telegram ալիքներում «ընթացող անսանձ հակառուսական արշավի անընդունելիության» մասին։