Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խոշոր հարկատուների ցանկում որո՞նք են առաջատարներն ըստ ոլորտների. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 1000 խոշոր հարկատուների ցանկը՝ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով: Զուտ թվային կոմպոնենտից զատ, այն հետաքրքիր է նաև իր կառուցվածքի առումով, մասնավորաբար այն տեսանկյունից, թե որ ընկերություններն են առաջատար իրենց ոլորտներում: Ի մասնավորի, հանքարդյունաբերության ոլորտում մրցակցությունից դուրս է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ մոտ 52,3 մլրդ դրամ հարկով: ԶՊՄԿ-ն ոչ միայն ոլորտի, այլև ընդհանրապես բոլոր հարկատուների անփոփոխ առաջատարն է:

Ծխախոտի արտադրության առաջատարը վճարված 31 մլրդ դրամ հարկով «Գրանդ տոբակոն» է, որը երրորդն է 1000 խոշոր հարկատուների ցանկում: Ինչ վերաբերում է բանկերին, ապա նրանցից 9-ը առաջին հիսնյակում են, իսկ ոլորտի առաջատար եռյակն այսպիսի կազմ ունի՝ «Ամերիաբանկ», «Արդշինբանկ», «Ակբա»: Ուշագրավ է, որ կապի հայաստանյան երեք օպերատորներն էլ՝ «Տելեկոմ Արմենիան», «Յուքոմը» և «ՄՏՍ Արմենիան», խոշոր հարկատուների լավագույն 30-ի մեջ են:

Ի դեպ, հիշեցնենք, որ Արցախի 097 կոդով հեռախոսահամարները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ այսուհետ սպասարկում է «Տելեկոմ Արմենիան», և չի բացառվում, որ հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում վերջինիս հարկային ցուցանիշներն ավելի բարձր լինեն, չնայած այս տարվա առաջին ինն ամիսների ցուցանիշներով «Տելեկոմ Արմենիան» արդեն իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բավական շատ հարկ է վճարել, ինչպես և, ի դեպ, «Յուքոմը», որը նույն ժամանակաշրջանի համեմատ առաջադիմել է 10 հորիզոնականով:

Ոչ ակլոհոլային խմիչքների ոլորտում առաջատարը «Կոկա-Կոլա Հելլենիկ բոթլերս Արմենիա» ընկերությունն է, ցեմենտի արտադրության ոլորտում՝ «Արարատցեմենտը», հրուշակեղենի ու, ընդհանրապես, այսպես ասած՝ «քաղցրեղենի» ոլորտում՝ «Գրանդ քենդին», իսկ ոգելից խմիչքների արտադրության ոլորտում՝ Երևանի կոնյակի գործարանը: Մսամթերքի արտադրության առումով ընդգծված առաջատարն անփոփոխ է. խոսքը «Աթենք» ընկերության մասին է, որը 2023 թ. առաջին կիսամյակի տվյալների համեմատ վերև է բարձրացել միանգամից 11 հորիզոնականով և լավագույն հարյուրյակում միակն է այս ոլորտում:

Նույնը կարելի է ասել նաև ավիաընկերությունների մասով. այստեղ էլ անվիճելի առաջատար կա՝ «Ֆլայուան Արմենիան», որը լավագույն հարյուրյակում 79-րդն է և դարձյալ «իր տեսակի մեջ» միակը հարյուրի մեջ: Բժշկական կենտրոններից առաջին հարյուրյակում «Էրեբունի» բժշկական կենտրոնն է (91-րդ հորիզոնական), իսկ բուհերից՝ Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (99-րդ հորիզոնական):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է