Ղազախստանի Կարագանդայի հանքում վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանի Կարագանդայի Կոստենկոյի անվան հանքավայրում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։ Այս մասին հաղորդում է երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հայտնաբերվել է 28 զոհվածի դի, 18 հանքափորի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր մահվան 22 դեպքի մասին։ 252 հանքափորից 208-ը դուրս է բերվել հանքավայրից, նրանցից 18-ը դիմել է բժշկական օգնության։
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը շաբաթ օրը հայտնել է, որ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հոկտեմբերի 29-ը հայտարարվել է համազգային սգո օր։ Դեպքի հանգամանքները պարզելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ հանրապետության վարչապետի գլխավորությամբ։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



