Իսրայելը մտադիր է վերացնել ՀԱՄԱՍ-ը․ Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք մերժում են հրադադարի կոչով ՄԱԿ-ի բանաձևը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը կոչ է անում զինադադար հաստատել Գազայի հատվածում:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը:
Քոենի խոսքով ՝ Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը: Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Մերձավոր Արևելքում հրադադարի կոչն անվանել է ամոթալի և ընդգծել, որ կրակի դադարեցման մասին խոսք լինել չի կարող:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Իսրայելն ընդլայնել է Գազայի հատվածում իրականացվող գործողությունները, ինչի հետևանքով գիշերվա ընթացքում Գազան պատերազմի մեկնարկից ի վեր ամենաուժեղ գնդակոծությանն է ենթարկվել։
Այս իրադարձությունների ֆոնին ՄԱԿ-ը բանաձև է ընդունել, որը կոչ է անում հրադադար հաստատել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում։