Ինչու է Մոլդովան ավելացնում պաշտպանության ծախսերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է երկրում զինվորական մասնագիտության հեղինակության և գրավչության բարձրացման անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով, պաշտպանական ծախսերի ավելացումն անհրաժեշտ է պետության տնտեսական զարգացմանն ու ապագա բարգավաճմանը խթանելու համար։ Այս մասին հայտնում է NewsMaker պորտալը։
«Լավ հագեցված, բայց վատ վարձատրվող բանակը չի հաղթահարի իր առջև դրված խնդիրները։ Համակարգում փորձառու մարդկանց պահելու և նոր կադրեր պատրաստելու համար մենք պետք է ավելի գրավիչ դարձնենք զինվորականի մասնագիտությունը»,- ասել է պետության ղեկավարը։
Սանդուն ընդգծել է, որ Մոլդովան այս տարի ավելացրել է պաշտպանական ծախսերը։ ««Արտաքին օգնության» հետ միասին՝ դա կարագացնի զինված ուժերի արդիականացումը և կնպաստի պետության սոցիալ-տնտեսական զարգացմանը»,-նշել է նա։
«Առանց արդյունավետ պաշտպանության ՝դժվար է հասնել ակնառու տնտեսական ցուցանիշների: Այսօր ավելի քան երբևէ անվտանգության կարիք ունեն տեղական և օտարերկրյա ներդրողները: Պաշտպանության ոլորտում բյուջետային ծախսերը ներդրում են մեր երկրի ապագա տնտեսական աճի և բարգավաճման համար»,- եզրափակել է Սանդուն: