Մեկնարկել են «Պոբեդա» ավիաընկերության Սոչի - Գյումրի- Սոչի երթուղով չվերթերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Պոբեդա»ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից մեկնարկել է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



