Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը հաղթանակով ավարտեց Եվրո-ի ընտրական փուլը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 30-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականն ընդունեց Լյուքսեմբուրգի Մ-19 ընտրանուն և հաղթեց 1:0 հաշվով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստան Մ-19 – Լյուքսեմբուրգ Մ-19 1:0 (1:0)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Օքսանա Կրյուկ (Մոլդովա)
Գոլը՝ Կոստանյան, 40
Հայաստան Մ-19
1. Շողիկ Սարդարյան, 2. Վալենտինա Գրիգորյան, 5. Աննա Մարգարյան, 7. Էմմի Սարգսյան (ա), 8. Թամարա Սահակյան, 9. Միլենա Սայադյան, 10. Լուսինե Կոստանյան, 13. Թահլիա Ոսկանյան, 14. Նաիրա Կատիկյան, 15. Սվետլանա Ալեքսանյան (19. Ռոզալինա Երիցյան, 63), 17. Նարինե Իսկանդարյան
Պահեստայիններ` 12. Սոֆիա Հարությունյան, 16. Ալեսիա Հաջաթյան, 3. Միլենա Ավետիսյան, 4. Գայանե Գրիգորյան, 6. Սուսաննա Վարդումյան, 18. Լաուրա Հովհաննիսյան
Գլխավոր մարզիչ՝ Մարիամ Ստեփանյան
Խմբի մյուս խաղում մրցել են Հյուսիսային Մակեդոնիայի և Ուկրաինայի հավաքականները։ 2:1 հաշվով hաղթեց Ուկրաինայի Մ-19 ընտրանին և դարձավ մրցաշարի հաղթող:
Վերջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը ստացել է հետևյալ տեսքը՝
1) Ուկրաինա – 9 միավոր
2) Հյուսիսային Մակեդոնիա – 6 միավոր
3) Հայաստան – 3 միավոր
4) Լյուքսեմբուրգ – 0 միավոր