Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ադրբեջանի հետ հարաբերվելու արդյունավետ եղանակը ուժն է, մինչդեռ տեր փնտրելու գործելաոճ է նկատվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախ չմեկնեց Գրանադայի հանդիպմանը, իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ չի մասնակցելու Բրյուսելում նախանշված եռակողմ հանդիպմանը: «Օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը իր առջև ձևակերպված խնդիրը գոնե այս փուլում լրիվ լուծել է, դրա համար էլ չի գնում, ընդ որում, լուծել է ոչ բանակցություններով. դրա մասին բազմիցս ասել է: Վերջերս իր հարցազրույցում նշել է՝ «ասում էին, որ հնարավոր չէ խնդիրը լուծել ուժային տարբերակով, բայց ցույց տվեցինք, որ հնարավոր է»»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը:

Ընդգծում է՝ երբ խոսում են օկուպանտ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին, պետք է հաշվի առնել, որ ադրբեջանցիները 30 տարի բանակցությունների իմիտացիա են արել: «Նույնիսկ ադրբեջանա-արցախյան հակամարտության ծագման սկզբից՝ 1918 թ.-ից սկսած, երբ հայկական կողմը մշտապես պնդել է, որ հարցը պետք է լուծենք բանակցությունների ճանապարհով և այլն, իրենք ասել են՝ այո, կլուծենք: Իմիտացիա են արել, թե իբր բանակցությունների են մասնակցում, և իրենք էլ են ցանկանում հարցը լուծել խաղաղ եղանակով: Բայց իրենց ոճը դիտարկելով՝ վստահաբար կարող եմ պնդել՝ սկսած առնվազն 1918 թ.-ից, իրենց կարճաժամկետ կամ երկարաժամկետ հարցերը լուծել են բացառապես ուժային եղանակով»,-նշում է մեր զրուցակիցը:

Արցախի՝ որպես դարպաս չլինելիության պայմաններում վտանգը մեծացել է Հայաստանի հարավի նկատմամբ: Ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը հայտարարում է, որ Սյունիքի հանդեպ տարածքային հավակնություն Ադրբեջանը չունի, ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, թե առանց տանկերի են «վերադառնալու իրենց բնակության նախկին վայրեր, խաղաղ ձևով»: «Սա Հայաստանի և միջազգային հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու գործելաոճ է: Երբ Ալիևը տեսնի, որ իր ասած «խաղաղ ձևովը» չի ստացվում, նորից անցնելու է ուժային եղանակին: Առհասարակ, պետք է ուշադրություն դարձնենք պատմությանը: Այդ պետությունը, եթե, իհարկե, այն կարելի է պետություն անվանել, իրականության մեջ արհեստածին կազմավորում է, որը ձևավորվել է Օսմանյան Թուրքիայի կողմից և նրանց իշխանությունների ծրագրմամբ 1918 թ.-ի մայիսին, ուրեմն, ավելի ստույգ՝ պետական արհեստական այդ կեղծ կազմավորումը մշտապես դրսևորել է մասնավորաբար Հայաստանի Հանրապետության և Արցախի նկատմամբ ծավալապաշտական նկրտումներ:

Ընդհանրապես, նրանց համար գոյություն չունի նման մոտեցում՝ այս տարածքը փաստաթղթով իրենց է պատկանել կամ իրենց չի պատկանել, նման բան իրենց գործելաոճում չկա: Իրենք նպատակադրվում են վերցնել այդ տարածքը, վերցնում են: Որևէ նշանակություն չունի՝ Հայաստան կլինի, միջազգային հանրություն կլինի: Նրանց հետ հարաբերվելու արդյունավետ մեթոդը, եղանակը ուժն է: Իմ ասած խոսքերի վառ ապացույցն ադրբեջանա-արցախյան առաջին՝ 1991-94 թթ. պատերազմն է: Կարողացանք համախմբվել, ուժ ցույց տալ և հասանք մեր նպատակին: Այս անգամ եղավ դավադրություն կամ հանցավոր անփութություն, գուցե՝ երկուսը միասին, և մենք կորցրեցինք Հայկական երկրորդ հանրապետությունը:

Ազգովի խայտառակ մի վիճակում ենք, սերունդները մեզ սա չեն ներելու, անիծելու են բոլորիս՝ իշխանություն լինի, թե ընդդիմություն: Պատկերացնո՞ւմ եք, որ սերունդները կարդան մեր պատմությունը 50 կամ 100 տարի հետո: Արցախում տեղի է ունենում նախճիր, կոտորած, ցեղասպանություն, իսկ Հայաստանի Հանրապետության վարչակազմը մատը մատին չէր տալիս, ոչինչ չէր ձեռնարկում այդ մարդկանց սովամահությունից ազատելու համար: Կամ՝ սեպտեմբերի 19-20ին, երբ Ադրբեջանը բացահայտ ագրեսիայի անցավ և սառը զենքի միջոցով ցեղասպանության շարունակություն իրականացրեց, որովհետև, ըստ ՄԱԿ-ի սահմանման, բլոկադան ևս ցեղասպանության մի տեսակ է, Հայաստանի Հանրապետությունը փոխանակ ասի, որ պետք է պաշտպանենք մեր հայրենակիցներին և այլն, նշում է, որ «չենք ուզում, որպեսզի Հայաստանը ներքաշվի դրա մեջ»: Սա անհիմն, ապազգային հայտարարություն է, որն արել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը»,-ընդգծում է քաղաքագետը:

Այս ծանրագույն իրավիճակում մի իսկական խառնաշփոթ է Հայաստանի արտաքին քաղաքականության տիրույթում: Դեմարշ Ռուսաստանի նկատմամբ, սպառազինության մատակարարման այլընտրանքային գործընկերների փնտրտուք՝ ի դեմս Ֆրանսիայի և Հնդկաստանի և այլն: «Հայաստանի Հանրապետության վարչակազմի ներկա արտաքին քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես անհասկանալի: Իսկ ո՞րն է դրա պատճառը: Պատճառներից ես կառանձնացնեի ոչ պրոֆեսիոնալիզմը, որ գործով չեն զբաղվում մասնագետները: Ի սկզբանե ասել եմ՝ այս վարչակազմի գերակշիռ մեծամասնությանը համարում եմ ոչ պրոֆեսիոնալ, անձեռնահաս, ոչ մասնագիտական մոտեցում ունեցող մարդիկ, որոնք իրերի բերումով հայտնվել են խիստ պատասխանատու պաշտոններում: Ակնհայտ է, որ Հայաստանի ներկա վարչակազմի արտաքին քաղաքականությունն ուղղված է նրան, որ Հայաստանը հնարավորինս հեռանա Ռուսաստանից և վեկտորը փոխի դեպի Արևմուտք:

Ուզում եմ ընդգծել մեկ բան՝ ինքս արտաքին քաղաքական կողմնորոշմամբ ռուսամետ չեմ, արևմտամետ ու ֆրանսիամետ չեմ, որևէ երկրի «մետ» չեմ: Ես խոսում եմ և նաև հանդես եմ գալիս Հայաստանի Հանրապետության և օկուպացված Արցախի պետական շահերից ելնելով: Չեմ կարծում, որ ընդհանրապես ճիշտ է բաց թողնել մեկին և բռնել մյուսին, այսինքն՝ թողնենք Ռուսաստանին, գնանք դեպի Արևմուտք կամ հակառակը: Դա ճիշտ չեմ համարում: Համարում եմ, որ պետք է կարողանալ բոլոր երկրների հետ ունենալ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, այսինքն՝ այնպիսի քաղաքականություն վարել, որ դրա վարման արդյունքում երկուստեք շահերի բավարարում լինի:

Ներկա վարչակազմն ի՞նչ է առաջարկում՝ եկեք Ռուսաստանից հեռանանք և Արևմուտքի կողմը բռնենք, մեծ իմաստով՝ տեր փնտրելու գործելաոճ է նկատվում: Կրկնում եմ՝ տեր փնտրելու կողմնակիցը չեմ, կողմնակից եմ հավասարը հավասարին քաղաքականության վարմանը: Գուցե հարց առաջանա՝ իսկ Հայաստանը Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին հավասա՞ր է, որ հավասար քաղաքականություն վարի: Կպատասխանեմ՝ հավասարակշռված, պրոֆեսիոնալ մասնագիտական պատրաստվածություն ունեցող մարդկանց կողմից փոխադարձ շահերի սպասարկման վրա հենված քաղաքականության վարման արդյունքում, այո, դա հնարավոր է»,-շեշտում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա