Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընկալման շեղումներ կամ՝ նորից՝ «ո՞րն է, բաբո, մեր Հայրենիք...». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին առիթ ունեցել ենք (և ոչ միայն՝ մենք) անդրադառնալ ընկալման այնպիսի շեղումների, որոնք ամփոփ արտացոլվում են «էս ժողովուրդը», «էս երկիրը», «էս քաղաքը» արտահայտություններով: Մեզանից շատերն են այդպես արտահայտվում: Անգամ՝ չնկատելով, այնքան, որ սովորական մի բան է դա դարձել կամ ընկալվում:

Մինչդեռ շեղումը, ընդգծենք՝ ընկալմա՛ն շեղումը, ակնհայտ է: Ասելով՝ «էս երկիրը (ժողովուրդը, ազգը, հասարակությունը)», մենք մեզ դուրս ենք դնում այդ ամբողջից, այդ հավաքականությունից: Մենք մեզ օտարում ենք կամ դրսևորում ենք մեր՝ արդեն օտարացածությունը: Հակառակ դեպքում կասեինք՝ «մե՛ր երկիրը (ժողովուրդը, քաղաքը և այլն): Բայց եթե միայն ընկալման շեղումներն այդքանով սահմանափակվեին... Չեն սահմանափակվում:

Այս օրերին մարդու ականջ են սղոցում այսպիսի արտահայտություններ, որ հնչում են հատկապես տարատեսակ պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների շուրթերից, հեռուստաեթերից, տարբեր հայրենակիցների խոսքուզրույցում. «արցախահայություն», «Արցախի հայություն», «Ղարաբաղի հայություն»:

Որպեսզի միանգամից գլխի ընկնեք, թե դա որքան սխալ, որքան տարանջատող, օտարող, խորթացնող ու անընկալելի արտահայտություն է, առաջարկում ենք շարքը շարունակել, ըստ հնարավորության՝ բարձրաձայն: Օրինակ, ասեք՝ «շիրակահայություն», կամ՝ «կոտայքահայություն», կամ՝ «լոռվահայություն», կամ՝ «տավուշահայություն», կամ՝ «արմավիրահայություն»…

Համոզվեցի՞ք: Քիչ է մնում արդեն ասենք՝ «հայաստանահայություն»:

Եթե Սփյուռքի տարբեր գաղթօջախների դեպքում ընկալելի են, օրինակ՝ սիրիահայեր, լիբանանահայեր, ամերիկահայեր, ֆրանսահայեր (և այդպես շարունակ) արտահայտությունները, ապա իսկապես վայրիվերո և ականջ սղոցող հնչողություն ունեն «միբուռացած» Հայրենիքի տարբեր մարզերում ապրող հայրենակիցների վերաբերյալ բերված օրինակները: Բայց, ախր, ասվում է, չէ՞: Ասվում է, հնչում է ու բեկորում առանց այն էլ բեկորված, փսորվող «կեսբուռացած» ժողովրդին:

Ի դեպ, Հայրենիքի մասին: Եվ սա իսկապես կարևոր է ու, ցավոք, ընկալման շեղումների մեջ վատթարն է:

Այնպիսի խորացող տպավորություն է, որ մեր ժողովրդի, մեր հասարակության մի որոշակի մասը չունի այն, ինչը կոչում են «Հայրենիքի զգացողություն»: Այդ երևույթի դրսևորումները դիտարկելու առիթներ էլ են եղել: Մասնավորապես, երբ վտանգ է սպառնում կամ, ասենք, հարձակում է տեղի ունենում Վայոց ձորի սահմանին, Աշոցքում կամ Երևանում չի զգացվում, որ մարդիկ անհանգստացած են դրանից կամ տագնապած: Շատերը նույնիսկ կարծում են, թե՝ «դե, դա հեռու է…», պատկերավոր ասած՝ «դեռ մեր տներին չեն հասել…»: Ու ընկնում են թունավոր ինքնախաբեության մեջ, թե՝ ոչինչ արտառոց չի կատարվում, թե՝ կարելի է շարունակել ապրել առաջվա պես: Ամենից կարևորը ընկալման շեղումն է, այսինքն՝ այն ընկալման բացակայությունը, որ «ինչ-որ տեղ, սահմանին» սպառնացող վտանգն ուղիղ սպառնալիք է այդ սահմանից տասնյակ կիլոմետր հեռու գտնվող յուրաքանչյուրիս համար:

Տեսե՛ք, վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում քանի՞ անգամ եք լսել հետևյալ արտահայտությունը. «Արցախի հայերը հայրենազրկման են ենթարկվել» կամ պարզապես՝ «հայրենազրկվել են»: Ցավն այն չէ միայն, որ օրվա իշխանության վարած «քաղաքականության» հետևանքը ներկայիս շարունակական մղձավանջն է, Արցախի հայաթափումը և պետականության կորստի շոշափելի սպառնալիքը: Ցավը նաև այն է, որ ասում ենք, թե արցախցինե՛րն են հայրենազրկվել: Այ, այստեղ է նաև կատարված աղետի, դրա ընթացքը կասեցնել չփորձելու «գաղտնիքը»:

Ո՜չ, ժողովուրդ ջան, միայն արցախցիները չեն հայրենազրկվել: Բոլո՛րս ենք հայրենազրկվել, որովհետև Արցախը բոլորիս համար է Հայրենիք, այդ Հայրենիք ասվածի, Հայրենիք եղածի մի բաղկացուցիչ մասն է: Բայց քանի դեռ չկա դրա տիրապետող ընկալումը, որ Խուստուփը միայն սյունեցու լեռը չէ, այլ բոլորի՛ս հայրենիքի կարևոր ու խորհրդանշական բարձունքներից մեկն է, որ Սև լիճը պարզապես բարձունքի վրա եղած մի լճակ չէ, այլ բոլորի՛ս հայրենիքի մի կարևոր հատվածն է, մենք շարունակելու ենք կորցնել, մեր Հայրենիքը շարունակելու են կռկել, շարունակելու են տձևել, կտրտել, մինչև... չգոյություն:

Արցախցին իր բնօրրանից է բռնագաղթել: Բայց հայրենազրկվել ենք բոլորս՝ հայերով ու ՀՀ քաղաքացիներով: Եվ, եթե չկա դրա ընկալումը, կրկնենք ավելի պարզ՝ շարունակելու ենք զրկվել:

Այ, ասում են, արցախցիները փախստական են կամ փախստականի կարգավիճակ պիտի ունենան: Մարդը ո՞նց կարող է սեփական հայրենիքում փախստականի կարգավիճակով լինել: Եվ ո՞ւմ է առհասարակ պետք այն իշխանությունը, որը մարդուն սեփական հայրենիքում փախստական ու տնազուրկ է դարձնում…

Ի դեպ, ոչ բարով իշխանության մասին: Այս նյութն արդեն պատրաստ էր, երբ լրահոսում հայտնվեց տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում էլի ինչ-որ բաներ է խոսել… Հայրենիքի ու պետության թեմայով: Պարզվեց՝ չէր խոսել, այլ դեմագոգիայի հերթական խմբաքանակն էր արտանետել: Իբր՝ «գուՅտ է արել», թե՝ «հայրենիքը պետությունն է», իսկ պետությունը՝ 29 800 քառակուսի կիլոմետր է, ու՝ վե՛րջ: Դրանից այն կողմ, ըստ Նիկոլ Փաշինյանի «դոկտրինի», ոչ մի հայրենիք էլ չկա, ավելի ճիշտ՝ իր հասկացողությամբ՝ ուրիշների հայրենիքն է: Փաշինյանի ու նրա ամբողջ ՔՊ կազմի համար անհող քոչվորների հայրենիքներն են, հասկանո՞ւմ եք, մեր բազմահազարամյա երկրի այս կամ այն հատվածները: Արցախը, ըստ Փաշինյանի, թուրքերի հայրենիքն է, հայերինը չէ՛: Նախիջևանը թուրքերինն է, հայերինը չէ: Վաղն ի՞նչ են հայտարարելու ոչ Հայրենիք: Այդպես է լինում, երբ անհայրենիքությունը վերև է բարձրանում, երբ անհայրենիքներն են որոշում կայացնում, իսկ արդյունքում հայրենազուրկ են դառնում բոլորը…

Մի հռետորական հարց մնում է. բա «միջազգայնորեն չճանաչված» Ստեփանակերտի կենտրոնում, Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ էիր կոկորդդ պատռում, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները