Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք. Սպիտակ տունը՝ Գազայում իրավիճակի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի մասին գլոբալ կոչերը՝ պնդելով, որ դա «այժմ ճիշտ պատասխանը» չէ։ Այս մասին գրում է BBC-ն:
«Մենք չենք կարծում, որ հրադադարը հենց հիմա ճիշտ պատասխանն է: Այս պահին մենք հրադադարի կողմնակից չենք», - ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Քիրբին այս մասին ասել է երկուշաբթի՝ հրադադարի փոխարեն առաջարկելով «դադարներ»՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար:
Ներկայում Գազայի 2,2 միլիոն բնակչի համար սննդի, ջրի, վառելիքի և դեղորայքի մատակարարումները վտանգավոր աստիճանի քիչ են:
Սակայն Իսրայելը երեկ երեկոյան հայտարարել է, որ քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կազմաքանդվել, զինադադար չի լինի:
«Հրադադարի կոչերը կոչ են Իսրայելին՝ հանձնվելու ՀԱՄԱՍ-ին, հանձնվելու ահաբեկչությանը... դա տեղի չի ունենա», - ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։