ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Գազայի հատվածում ուժեր տեղակայելու տարբերակները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելը և Միացյալ Նահանգները քննարկում են Գազայի հատվածում միջազգային զորախմբի տեղակայման տարբերակները՝ որպես հնարավոր նախագծերից մեկը՝ Պաղեստինյան անկլավից ՀԱՄԱՍ-ի զինյալներին դուրս մղելու դեպքում։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկու երկրների աղբյուրներին։
Իսրայելի տեսանկյունից՝ առավել նախընտրելի տարբերակը Գազայի հատվածի ժամանակավոր վերահսկողությունն է միջազգային կոալիցիայի կողմից, որը բաղկացած կլինի ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Բրիտանիայի զորքերից։ Առաջարկվում է նաև Սաուդյան Արաբական Էմիրություններից զորքեր և ստորաբաժանումներ տեղակայել Գազայում։
Երկրորդ տարբերակը՝ խաղաղապահներ և դիտորդներ ներգրավելն է Սինայի թերակղզում։
Երրորդ տարբերակը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո Գազայի ժամանակավոր կառավարումն է։ Ինչպես նշում է գործակալության աղբյուրը, երեք տարբերակներն էլ սպառնալիք են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար։ Բացի այդ, հստակություն չկա արաբական երկրների՝ իսրայելական նախագծերին մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ։
Մինչ այս՝ Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն մերժել էր Գազայի հատվածում միջազգային կառավարման գաղափարը։