Գոնե սահմանն ամրացնի, իր աթոռը պահելու համար ուժեղացրել է իրավապահ համակարգը․ Սեյրան Օհանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բարոյապես աններելի է, երբ Ադրբեջանն Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանություն է գործել և շարունակում է ճնշումները ՀՀ-ի նկատմամբ, իսկ դու իրեն խաղաղության ձեռք ես մեկնում։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա կարծիքով, երբ դու կուրորեն կուլ ես գնում խաղաղության խաբկանքին, նշանակում է, որ այս տարիների ընթացքում հետևություններ չեն արել, թե ինչպես նախապատրաստվեն խաղաղությանը։
Ըստ ՊՆ-ն նախկին ղեկավարի՝ վերջին 3 տարիների ընթացքում իշխանությունը պետք է ազգային երաշխիքներ ձևավորեր։
Փոխարենը, Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանն ուժեղացրել է իրավապահ համակարգն իր աթոռը պահելու համար։
«Գոնե սահմանն ամրացնի, ինքն ուռճացրել է իրավապահ համակարգը։ Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ) արտաքին քաղաքականության ոլորտում խոսում է մի քանի ճանապարհային քարտեզների մասին, որը Հայաստանը դարձրել են ուժային կենտրոնների բախման կենտրոն»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։
Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ եթե Հայաստանում ժողովրդավարություն լիներ, Արցախն Ադրբեջանին հանձնած իշխանությունները չէին լինի երկրի ղեկին։