Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Արցախի ինստիտուտները կայացած են, դրանք աշխատելու են Արցախի՝ կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հայաթափված է: Բռնի տեղահանված մեր հայրենակիցները փորձում են ամեն ինչ նորից սկսել` իրենց սրտում պահելով Արցախ վերադառնալու հույսը: Կան մարդիկ, որոնք ասում են՝ հունվարի 1-ից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ», այլևս չհասկանալով Արցախի պետական ինստիտուտների պահպանման անհրաժեշտությունը: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նշում է՝ ովքեր ասում են, որ Արցախը լուծարված է, մարդիկ են, որոնք ուզում են, որ Արցախը լուծարվի:

«Ովքեր ինչ-որ փաստաթղթի հղում կանեն՝ փորձելով այդ փաստաթուղթը լեգիտիմացնել, իմացեք, որ դրանք հայ ազգի, մասնավորապես Արցախի թշնամիներն են: Որևէ անձ, քաղաքական ուժ ու ղեկավար չի կարող Արցախը լուծարել, քանի որ այն ստեղծվել է ժողովրդի հանրաքվեով: Այսօր Արցախը գոյություն ունի, այն շարունակելու է աշխատանքներ տանել, Արցախի ինստիտուտները կայացած են, այսօր դրանք աշխատելու են այն ուղղությամբ, որ մենք ունենանք հայկական Արցախ, հասնենք այն նպատակին, որ ունենանք կարգավիճակ, որը հիմք կտա արցախցիներին վերադարձնել Արցախ: Արցախահայությունը պետք է ապրի Արցախում, որպեսզի ունենանք հայկական Արցախ: Բոլորս էլ գիտենք, որ Արցախը որևէ մեկի սեփականությունը չէ: Այն, ինչ այսօր կատարվում է, Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ցանկությունն է, որին նպաստեցին նաև հայկական, այսպես ասած, իշխանությունները, և ունեցանք այս արդյունքը: Բայց այնպես չէ, որ սա վերջնական արդյունք է, հնարավոր չէ փոխել, չպետք է սա հիմք ընդունենք և հետագայում հրաժարվենք մեր ինքնորոշման իրավունքից և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Հասկանալի է, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը ժամանակ է պահանջելու: Արցախի նախագահն իր վերջին հարցազրույցում նշել էր՝ «Արցախի վերադարձը մեր օրակարգում է»: ԱԺ պատգամավորից հետաքրքրվում ենք՝ արդյոք զրուցո՞ւմ են մարդկանց հետ նաև այս թեմայի շուրջ, փորձո՞ւմ են տալ նրանց հուզող հարցերի պատասխանները: «Իհարկե, զրուցում ենք: Շատերն են հասկանում, որ սա դավադիր ծրագիր էր, որ կյանքի կոչեցին: Պայքարող տեսակը կա, պայքարը շարունակվելու է: Սա մեր սերունդների սկսած պայքարը չէ, բայց մենք պետք է այս պայքարի շարունակողը լինենք: Եթե չկարողանանք հասնել մեր վերջնարդյունքին, այն է՝ Արցախի ինքնորոշումը, ապա գոնե կարողանանք մեր ինքնորոշման այս իրավունքը փոխանցել հաջորդ սերունդներին»,-նշում է մեր զրուցակիցը:

Արցախահայերը փորձում են հարմարվել նոր կյանքին, կառուցել այն զրոյից՝ նոր տուն, աշխատանք ու միջավայր: Ոմանք, սակայն, ներքուստ մերժելով այն միտքը, որ վերադարձը տուն գուցե երկար տևի, մեծ դժվարությամբ են հարմարվում նոր իրականությանը: «Իրականում բնական իրավիճակ է: Եթե կորցնենք վերադառնալու հույսը, դա կլինի պարտություն: Այդպիսին պետք է լինի այդ պայքարող տեսակը, որ ցանկանում է վերադառնալ իր հայրենիք և արարել այնտեղ: Կլինեն մարդիկ, որոնք գուցե գաղթի ճանապարհը կբռնեն կամ էլ Հայաստանում իրենց կյանքն այնպես կկազմակերպեն, որ չեն ցանկանա վերադառնալ, դա յուրաքանչյուր անձի որոշումն է: Կարող է որոշեն, որ պետք է իրենց ընտանիքով ապրեն Հայաստանում, նման որոշումներ տարբեր ժամանակահատվածներում տարբեր անձինք և ընտանիքներ կայացրել են: Կարծում եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կտա արդեն ժամանակը»,-ընդգծում է Արցախի ԱԺ պատգամավորը:

Ասում է՝ հետամուտ են լինում բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված մեր հայրենակիցների ճակատագրին, խնդիրների լուծման ուղիներ փնտրում: Կարևոր խնդիրներից առանձնացնում է մեկը. «Մեր հարցազրույցների ժամանակ մշտապես բարձրացնում ենք ժողովրդին հուզող հարցերը: Այսօր նմանատիպ հարցերից մեկը հետևյալն է. մեր քաղաքացիներից շատերն ունեն պարտավորություններ բանկերում, կառավարության կողմից հատկացված սոցիալական նպաստները բանկերը գանձել են որպես վարկի մարում: Սա անհաղթահարելի ուժ է, որն այդ քաղաքացիները չէին կարող նախատեսել: Մարդիկ զրկվել են իրենց գույքից, եկամտից, բայց այսօր բանկերը պահանջում են վարկերի մարում, քարտերի վրա արգելանքներ են դրված և այլն: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է հաշվի առնեն թե՛ կառավարությունը, թե՛ բանկերը, և այս հարցը պետք է բարձրացնել Կենտրոնական բանկի և բոլոր բանկերի հետ քննարկումներում: Այս հարցին պետք է լուծում տալ, սոցիալական նպաստներն օդ ու ջրի պես անհրաժեշտ են մեր քաղաքացիներին, համերկրացիներին, նրանք պետք է կարողանան այդ գումարն օգտագործել իրենց երեխաների հոգսերը հոգալու համար, ապրելու նվազագույն պայմաններն ապահովելու, այլ ոչ թե վարկեր մարելու համար: Այդ վարկերը տրամադրելիս որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ նման իրավիճակ կստեղծվեր: Այսօր ունեզրկված քաղաքացիներից պահանջել, որ վարկային պարտավորությունները ժամանակին կատարեն կամ էլ սոցիալական նպաստներն ուղղել վարկի մարմանը, անընդունելի է»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա Սողոմոնյան