Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՌԴ-ի վարկի հիմնական նպատակներից է ՀՀ ԶՈՒ մարտունակության ամրապնդումը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանից 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ ստանալու մասին համաձայնագրի հիմնական նպատակներից է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ապահովումը, խաղաղության ռեսուրսների ավելացումը, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ մարտունակության ամրապնդումը գերժամանակակից զինտեխնիկայի ներգրավման միջոցով: Ազգային ժողովում ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականությունը բխում է ազգային անվտանգության ռազմավարությունից, ռազմական դոկտրինից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, միջազգային պայմանագրերից և պաշտպանական ոլորտին վերաբերող օրենսդրությունից: Այն իրականացվում է բազմաշերտ պաշտպանական համագործակցությամբ՝ ներառելով Ռուսաստանի հետ պայմանագրային , ռազմավարական բնույթի հարաբերությունները, անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, Հայաստան-ՆԱՏՕ և Հայաստան-ԵՄ գործընկերությունը, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման միջազգային գործունեությունը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ պաշտպանական քաղաքականության նպատակներն են տարածաշրջանում անվտանգության երաշխիքների ձևավորումը, խաղաղության և կայունության հաստատումը, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ քաղաքական և ռազմական նախապայմանների ստեղծումը՝ ներառյալ հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչպես նաև միջազգային խաղաղության և կայունության գործողություններին մասնակցելու ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը: «Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը, ելնելով տարածաշրջանային բարդ խնդիրներից, կար ծում եմ, կշարունակի կրել պաշտպանական բնույթ և զինված ուժերը կդիտարկի որպես Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և հավասարակշռության պահպանման իրական երաշխիք»,- ասաց Զաքարյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը պետք է շարունակի բարելավել իր զինված ուժերի մարտունակությունը՝ ներգրավելով արդիական ռազմական տեխնիկա, սահմանելով մարտական և բարոյական բարձր չափանիշներ: «Այս ամենն ապահովելու համար մեր երկրի պաշտպանական քաղաքականությունը պետք է հիմնվի քաղաքական, տնտեսական և ռազմական ներուժի կենտրոնացված և նպատակային կառավարմանը, շարունակելով զինված ուժերի հետագա բարեփոխումները, նախանշելով հետագա անելիքները»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը:

Եզրափակելով ելույթը՝ Զաքարյանն ընդգծեց, որ քննարկվող համաձայնագիրը հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի տրամաբանական շարունակությունն է:

 

Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկիմարզի էներգետիկ ենթակառուցվածքներին Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից․ առնվազն 150 մարդ է տուժելՖրանսիան կմասնակցի Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ներկայացնելով Եվրոպան Երևանում Բաղրամյան պողոտայից՝ նոտար տանող փողոցից, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահшցել է Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է