Այս պահին ՀՀ սահմաններին կուտակումներ չկան, ռեգիոնի ընդհանուր լարվածությունը կա․ Հակոբ Արշակյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ չկան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ագզային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Ընդգծելով, որ վերջին շրջանում դրական տեղաշարժեր կան հատկապես հռետորաբանության տեսանկյունից՝ իշխանական պատգամավորը միևնույն ժամանակ շեշտեց՝ իրավիճակի ամբողջական գնահատական տալիս է այս պահի դրությամբ։
«Ասել, որ ամեն ինչ հրաշալի է և որևէ վտանգ չկա, ես նման բան չասացի։ Ընդամենն ասացի, որ այս պահին հայտնի չէ նման փաստ, որ Հայաստանի շուրջ կա զորքերի կուտակում։
Պետք է նաև հաշվի առնել, որ բլորովին վերջերս զորավարժություններ էին տեղի ունենում ադրբեջանաթուրքական, այսինքն՝ ռեգիոնի ընդհանուր լարվածությունը, մեծ հաշվով, կա», - ասաց Արշակյանը։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



