Աբովյանցի երեք պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 1-ին Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 16-ամյա երկու պատանիներ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 10.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Պիոներ պալատի մոտ աբովյանցի երեք պատանիներ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում էլ նրանցից մեկը դանակահարել է մյուս երկուսին: Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և ձերբակալվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



