Քանի դեռ Իսրայելը կա, կրկնելու ենք. ՀԱՄԱՍ-ը հայտարարել է նոր հարձակումների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀԱՄԱՍ-ի առաջնորդը ազատորեն խոսել է արաբական հեռուստաալիքներից մեկի եթերում՝ հայտարարելով, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է շարունակել «դաստիարակել» Իսրայելին:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ղազի Համադը հայտարարել է, որ Գազայի հատվածից ահաբեկիչները կկրկնեն հարձակումները Իսրայելի վրա։ Նա ասել է, որ այդպես կլինի, քանի դեռ կա այդ երկիրը։ Աջ արմատական իսլամիստի հայտարարությունը հրապարակել է արաբական Memri TV հեռուստաալիքը։ Նշվում է, որ ձայնագրությունն արվել է հոկտեմբերի 24-ին՝ Իսրայելի վրա հարձակման ժամանակ 1400 մարդու սպանությունից երկու շաբաթ անց։
ՀԱՄԱՍ-ի խոսնակն ընդգծել է, որ ահաբեկիչները կհարձակվեն «կրկին ու նորից»: Հարձակումների նպատակը Իսրայելին «դաս տալն է»։
«Մենք նորից ու նորից կկրկնենք հոկտեմբերի 7-ի հարձակումը, քանի դեռ Իսրայելը չի ոչնչացվել: Մենք զոհ ենք, այն ամենը, ինչ անում ենք, արդարացված է»,- ասել է նա: