ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի Ռուսաստանը հետ է կանչում Միջուկային համապարփակ համաձայնագրի (CTBT) վավերացումը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Պայմանագիրը Ռուսաստանի անունից ստորագրվել է Նյու Յորքում 1996 թվականի սեպտեմբերի 24-ին և նրա կողմից վավերացվել 2000 թվականի մայիսի 27-ին։ Փաստաթուղթը պետք է դառնար միջուկային բոլոր տեսակի փորձարկումները դադարեցնելու հիմնական միջազգային իրավական գործիքը։ Սակայն մինչ օրս պայմանագիրն ուժի մեջ չի մտել, քանի որ այն չեն վավերացրել 44 պետություններից 8-ը, որոնք ունեն միջուկային զենք կամ դրանք ստեղծելու ներուժ։
Ինչպես նշվում է կից նյութերում, ընդունված օրենքը կոչված է վերականգնել միջուկային սպառազինությունների վերահսկման ոլորտում պարտավորությունների հավասարությունը։ Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ փաստաթուղթը իրավական հիմք է ստեղծում Ռուսաստանի կողմից վավերացման փաստաթուղթը հետ կանչելու համար, սակայն չի ենթադրում երկրի դուրս գալ CTBT-ից։
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։