Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեկ ամիս անց որդուց զանգ է ստացել՝ ողջ է, Ստեփանակերտում է. «Թող բոլորը իմ Ռաֆոյի նման վերադառնան»...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախից տեղահանված և Բյուրեղավանում հաստատված Հակոբյանների ընտանիքը մինուճար որդու՝ Ռաֆայելի մասին շուրջ մեկ ամիս որևէ տեղեկություն չուներ։
Մայրը պատմում է, որ որդու հետ խոսել է սեպտեմբերի 18-ին, հաջորդ օրը սկսվել է պատերազմը, ու այդպես կապը կորել է։  Եվ ահա հոկտեմբերի 22-ին, որդուց զանգ է ստացել, որ ողջ է և գտնվում է Ստեփանակերտում։

«Երբ երկար համարով զանգ ստացանք մտածեցինք, որ դատաբժշկական փորձաքննությունից են զանգում և հիմա կասեն, որ ԴՆԹ թեստը հաստատվել է։ Ես պատրաստ չէի այդ լուրը լսել։ Դրա համար մի քանի զանգ բաց թողեցինք։ Հետո քրոջս աղջիկը լացելով զանգեց ու ասաց, Ռաֆոն ողջ է։ Աստված լսեց աղոթքներս, Ռաֆայելը մեր միակ որդին է, եթե զոհվեր ես ու ամուսինս չէինք ապրի, ինքն է մեզ ապրեցնողը։ Աստված խղճաց մեզ»,- MediaHub-ի հետ զրույցում արցունքները սրբելով պատմում է տիկին Աննան։ 

«Աստված է պահել»,- այս համոզմունքն ունի նաև Ռաֆայելը, ով մեկ ամիս քնել է անտառներում, կերել՝ անտառային հատապտուղներ, մոշ ու մասուր, Մարտակերտի շրջանի Վանք գյուղից ոտքով հատել է հարյուրավոր կիլոմետրեր, գյուղից՝ գյուղ, տնից՝ տուն ու հասել Գետավան, չիմանալով, որ պատերազմը վերջացել է, որ Արցախը տեղահանվել է։ 

«Երբ այլևս չէին կրակում, այդպես իմացա, որ կռիվը վերջացավ։ Դժվար չէր կռահել, որ ես շրջափակման մեջ եմ և ամեն ինչ անում էի փրկվելու համար։ Ամենաշատը ես մտածում էի մամայի ու պապայի մասին, գիտեի, որ չեն դիմանա։ Շարժ չկար, ոչ մի գյուղում մարդ չկար, անգամ չգիտեի, թե որտեղ եմ, մի խոսքով ամեն ինչ շատ անհանգստացնող էր»,-պատմում է Ռաֆայելը, ով չնայած 20 տարեկան է, բայց ուժեղ ու հասուն տղամարդու սիրտ ունի։ 

Երբ Ռաֆայելից լուր չկար, ծնողներն ամենավատն են մտածել, ԴՆԹ թեստ են հանձնել։ Այդքանով հանդերձ չեն հանձնվել, հոգու խորքում գիտեին՝ որդին ողջ է, անգամ երազում են մի քանի անգամ տեսել։ 

Մայրն ասում է. «Տեսել եմ տղաս մի բարձունքում, միայնակ․․․»,- հետո չի զսպում արցունքները։ Ռաֆոն շարունակում է, գրեթե նույն, բայց իրական տեսարանը, երբ հրետակոծությունից հետո բացել է աչքերը, տեսել է ինքը սարի վրա է, ու ոչ ոք չկա նրա կողքին։  

Շատ դաժան օրեր է տեսել Ռաֆայելը, փրկվել է, սակայն, իր ճարպկության շնորհիվ։ Գետավանի հանգստյան գոտիներից մեկի շինությունում թուրք ոստիկանն է նկատել հայ զինվորին, չի վնասել ու փոխանցել է Կարմիր խաչի առաքելության աշխատակիցներին։ Նրանց օգնությամբ ու ադրբեջանցի զինվորականների ուղեկցությամբ Ռաֆայելը տեղափոխվել է Ստեփանակերտ։ Անգամ տուն է գնացել։ Այստեղ մի քիչ կանգ է առնում․ «Երբ քաղաքն ու տունը դատարկ եմ տեսել, հասկացել եմ՝ Արցախն այլևս հայկական չէ»։ 

Հրաշքով փրկված տղայի ողջ մնալու լուրը ցնցել է բոլոր հարազատներին։ Ռաֆայելի հայրը՝ Մխիթարը, փրկարար ծառայության աշխատակից է։ Փրկարարների հետ որոնումներին շատ է մասնակցել։ Իր որդուն անգամ զոհվածների մեջ է փնտրել, բարեբախտաբար՝ արդյունք չի տվել։ 
Հիմա Մխիթարի ցանկությունը մեկն է, որ բոլոր անհետ կորածները իր Ռաֆոյի ճակատագիրն ունենան, բոլորը վերադառնան։

Հունան Թադևոսյան

Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Ուշակով. Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի 4-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճԱՄՆ-ն ընդլայնում է իր ներկայությունը Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները