Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչ է կատարվում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքում ընթացող պրոցեսները կարելի է անլուրջ որակել։ Երեկ հայտնի դարձավ, որ միանգամից մի քանի թեկնածուներ հրաժարվել են պատգամավորական մանդատից, որը թափուր էր մնացել քրեական պատասխանատվության մեջ գտնվող Արմեն Չարչյանի հրաժարականից հետո։ Չարչյանը, առանց պատճառաբանության, հրաժարվեց մանդատից, վերադարձավ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և կրկին ստանձնեց տնօրենի պաշտոնը։ Ցուցակում հաջորդը՝ հոգեբան Միհրդատ Մադաթյանը, նախ հայտարարել էր, թե վերցնելու է իր մանդատը և գնալու է պայքարելու, սակայն երեկ արդեն հատարարեց, որ հրաժարվում է մանդատից։

Ըստ էության մանդատից հրաժարվել էր նաև ցուցակի հաջորդ համարը, լրագրող Անժելա Նալբանդյանը, որը «Հայաստան» դաշինքը լքած և մանդատը վայր դրած «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է։ Երեկ նաև պատգամավորական մանդատից հրաժարվել է դաշնակցական Գերասիմ Վարդանյանը, որպես պատճառաբանություն նշելով իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը։ Վարդանյանը, նշենք, Ազգային ժողովում պատգամավորի օգնական է և առնվազն նրա այս պատճառաբանությունը հավատ չի ներշնչում և, ըստ ամենայնի, հաջորդ թեկնածուն կվերցնի մանդատը։ Իսկ հաջորդը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Լևոն Քոչարյանը, որն արդեն ամսից ավելի գտնվում է կալանավորված վիճակում։ Ոստիկանները նրա նկատմամբ բռնություն էին գործադրել, ապա և ցուցմունք տվել, թե Լևոն Քոչարյանն է իրենց նկատմամբ բռնություն գործադրել։

Եթե մանդատը բաժին հասնի Լևոն Քոչարյանին, ապա նրան անհապաղ պետք է ազատ արձակեն, իսկ կրկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար Գլխավոր դատախազը պետք է մտնի Ազգային ժողով և ստանա խորհրդարանական մեծամասնության հավանությունը։ Ամեն դեպքում, հենց «Հայաստան» դաշինքի խնդիրն է՝ ում կցանկանան պատգամավոր դարձնել, բայց դաշինքի առաջնորդի որդուն ամեն գնով պատգամավոր դարձնելու և այդ հանգամանքով պայմանավորված նրան ազատություն շնորհելու քայլը քաղաքական տրամաբանության մեջ շատ քիչ է տեղավորվում և ավելի շուտ հովանավորչության տպավորություն է թողնում, ինչը նշենք, բնավ էլ ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ առավել ևս քաղաքական հայտ ներկայացրած Լևոն Քոչարյանի օգտին չի խոսում։ 

Սոնա Մանուկյան

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորը