Լոնդոնում կրկնակի կավելացվի զինված ոստիկանական պարեկների թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կրկնակի կավելացվի զինված ոստիկանական պարեկների ներկայությունը՝ կանխելու համար ահաբեկչական հնարավոր գրոհները, որպիսիք անցյալ տարի տեղի ունեցան Փարիզում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Սքոթլանդ Յարդի սեփական աղբյուրներ :
Հրատարակության տվյալներով՝ արդեն հունվարի 14-ին Լոնդոնի ոստիկանության ղեկավար սըր Բեռնարդ Հոգան Հոուն կհայտարարի քաղաքի պահպանության համար «լրացուցիչ 660 կարգի պահապաններ» ներգրավելու պլանների մասին, «որոնք հրազեն կրելու իրավունք ունեն»:
Նշվում Է, որ դա թույլ կտա «կրկնակի ավելացնել» իրավապահ մարմինների «զինված աշխատակիցների թիվը», որոնք ամեն օր ծառայություն են իրականացնում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



