2024 թվականին Ուզբեկստանը կավելացնի նավթի ներկրումը Ռուսաստանից։ Այս մասին ասվում է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարության տելեգրամյան ալիքում։
Երկրի իշխանությունները մտադիր են Ղազախստանի տարածքով Ռուսաստանի նավթային հումքի մատակարարումների ծավալը հասցնել 1 միլիոն տոննայի։ «Դա ամրագրված է համապատասխան եռակողմ փաստաթղթում, որը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 4-ին Մոսկվայում»,- նշվում է հայտարարության մեջ։
Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինը, Ուզբեկստանի էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ազիմ Ախմեդխաջաևը և Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Էրլան Ակկենժենովը։