Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի պետական ինստիտուտները պետք է պահպանել

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տարբեր քաղաքական և փորձագիտական շրջանակներում վերջերս թրենդային թեմաներից մեկը դարձել է Արցախի վտարանդի կառավարության, կամ, ինչպես ավելի մեղմ են փորձում ձևակերպել՝ Արցախի պետական ինտիտուտների պահպանմանն ուղղված քննարկումները։ Այդ կապակցությամբ տարատեսակ քննարկումներ, հանդիպումներ են կայանում, ընդհուպ՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ։

Արցախի իշխանությունները, նաև հայաստանյան մի շարք քաղաքական շրջանակներ բոլոր ջանքերը գործադրում են Արցախի պետական ինստիտուտները պահպանելու ուղղությամբ, ինչը, իհարկե, բավական կարևոր առաքելություն է։ Մինչդեռ այդ ինստիտուտների պահպանման լավագույն եղանակը դրանք աշխատեցնելն է առնվազն մինչև դեկտեմբերի վերջ, թեպետ ցանկալի կլինի, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկվի պաշտոնապես, ինչից հետո այլևս պետական ինստիտուտների պահպանումը իրավական առումով խնդրահարույց չի կարող դիտարկվել։

Առաջին և ամենակարևոր գործն այդ ուղղությամբ Արցախի Ազգային ժողովի նիստ գումարելն է, որը, բնականաբար, կարող է բազմաթիվ հարցեր քննարկել: Մեր աղբյուրներով, մոտակա ժամանակաշրջանում նախատեսվում է նման նիստ, ենթադրաբար քաղաքական հայտարարություն կընդունվի Արցախի ինքնիշխանության վերաբերյալ, բայց խորհրդարանը նաև առօրյա խնդիրներով էլ կարող է զբաղվել։

Առաջին հերթին քննարկման հարց պիտի կդառնա արցախցիներին փախստականի կարգավիճակ տալու հարցը։ Այս հարցի շուրջ լուրջ խմորումներ, տարաձայնություններ կան դրա թե՛ պլյուսների, և թե՛ մինուսների շուրջ։ Արցախցիները մտավախություն ունեն, որ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ իրենց իրավունքները նսեմացնելու համար, փորձում է զրկել ՀՀ քաղաքացի լինելու իրավունքից՝ փախստականի կարգավիճակ տրամադրելով։

Մյուս կողմից, արցախցիներին գայթակղում են փախստականի՝ ոչ մի արտոնություն չունեցող կարգավիճակով, թե դրանով կկարողանան հեշտ արտագաղթել արևմտյան զարգացած երկրներ։ Պարզ է, որ Արցախի խորհրդարանը այդ հարցը քննարկման առարկա դարձնելով՝ քաղաքական նոր օրակարգ է ձևավորում, գործնականում ցույց տալիս, որ արցախյան ինստիտուտները գոյություն ունեն։ 

Աննա Սիմոնյան

Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու