«Քառասուն օրական մանուկներին տաճար տանելու և Աստծուն ընծայաբերելու գեղեցիկ ծեսը անտեսել չէի կարող». Անի Քոչար
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լրագրող Անի Քոչարն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար իր դստեր և որդու հետ՝ հայտնելով, որ դստերը տարել է տաճար:
«Քառասուն օրական մանուկներին տաճար տանելու և Աստծուն ընծայաբերելու գեղեցիկ ծեսը անտեսել չէի կարող: Մեր եկեղեցու հայրերի հաստատած կարգի համաձայն նորածնին ծննդյան քառասուներորդ օրը եկեղեցի պետք է տանել և օրհնություն ստանալ. եկեղեցի են մտնում և կանգնում խորանի առաջ, ծիսակատար քահանան, վերցնելով մանկանը, Աստծուց խնդրում է, որ Նրա ամենատես աչքը և ամենազոր աջը միշտ հովանի լինի մանկանը: Ընծայման կարգն ավարտվում է «Պահպանիչ» և «Հայր մեր» աղոթքներով: Այսօր տոն է մեզ համար: Մարիաս մուտք գործեց Աստծո տուն», գրել է Անի Քոչարը:




1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



