Ռուսաստանը կշարունակի շփումները Իսրայելի, Պաղեստինի և Եգիպտոսի հետ. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը կշարունակի շփումները պաղեստինցիների, իսրայելցիների և եգիպտացիների հետ՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար, մինչդեռ ամեն ինչ բարդ է:
Այս մաիսն ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոսոտին»:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը միակ երկիրը չէ, որն այդքան օգնում է Պաղեստինին։
Նրա խոսքով՝ այժմ շատ երկրներ օգնություն են ցուցաբերում Պաղեստինին։
«Ցավոք սրտի, այժմ օգնությունը կարող է առաքվել այնտեղ շատ սահմանափակ ծավալով և միայն Եգիպտոսի տարածքով, միայն «Ռաֆահ» անցակետով, որը գործում է շատ սահմանափակ ռեժիմով, և, ցավոք սրտի, անհրաժեշտ ծավալով օգնությունն այժմ պարզապես չի կարող առաքվել այնտեղ։
Բայց, անշուշտ, ռուսական կողմը կշարունակի բոլոր շփումները պաղեստինցիների, իսրայելցիների և եգիպտացիների հետ՝ հետագայում հնարավորություն փնտրելու՝ ապահովելու նման օգնության ուղղությունը», - ասել է Պեսկովը։