Հրշեջները մարել են Երևանի Վարդաշեն թաղամասում բռնկված հրդեհը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 7-ին, ժամը 15։39-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Վարդաշեն թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից չբնակեցված շինությունում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի մոտակայքում գտնվող խորդանոցում (մոտ 50 քմ)։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։18-ին, մարվել՝ 16։33-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և մոտ 4 քմ կենցաղային աղբ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
3
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



