Փարիզը ևս 200 մլն եվրո կհատկացնի Կիևին ռազմական օգնության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել է, որ Փարիզը ևս 200 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի աջակցության հիմնադրամին, որպեսզի Կիևը շարունակի ֆրանսիական զենք գնել, գրում է France-Presse-ը։
Լեկորնուն, դիմելով երկրի խորհրդարանի պատգամավորներին, ասել է, որ իրենք հավանության են արժանացրել հանձնաժողովի կազմում փոփոխությունը, որը թույլ կտա նոր 200 մլն եվրո հատկացնել Ուկրաինայի աջակցության հիմնադրամին։
Նախարարը նշել է, որ այս գումարի դիմաց Ֆրանսիայի կառավարությունը վարկեր կտրամադրի, ինչը հնարավորություն կտա ուկրաինական բանակին ստանալ ֆրանսիական զենք ու զինամթերք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիական Verney-Carron սպառազինության ընկերությունը Ուկրաինային կմատակարարի 12 հազար հրետանային զենք և նռնականետերի խմբաքանակ։